Տոկիոն ճանաչվել է աշխարհում ամենաթանկ քաղաքը
Տնտեսություն
Տոկիոն ճանաչվել է ապրելու համար աշխարհում ամենաթանկ քաղաքը: 2013թ. Ճապոնիայի մայրաքաղաքը առաջ է անցել Ցյուրիխից, որը զբաղեցնում էր այդ հորիզոնականն անցյալ տարի: Այս մասին է վկայում աշխարհի ամենաթանկ և ամենաէժան քաղաքների վարկանշային աղյուսակը կազմած Economist Intelligence Unit (EIU) հետազոտական կենտրոնը:
20 տարվա ընթացքում Տոկիոն միայն 6 անգամ է առաջատարի դիրքերը զիջել այդ աղյուսակում: Այդ ընթացքում ցուցակը 2-ական անգամ գլխավորել են Ցյուրիխը, Փարիզը և Օսլոն:
Թանկությամբ երկրորդ տեղում է հայտնվել ևս մեկ ճապոնական քաղաք՝ Օսակեն, իսկ եռյակը եզրափակում է ավստրալական Սիդնեյը:
Ամենաթանկ տասնյակի մեջ են նաև Օսլոն, Մելբուռնը, Սինգապուրը, Ցյուրիխը, Փարիզը, Կարակասը և Ժնևը:
Ամենաէժան քաղաքների տասնյակում են Թեհրանը, Ջիդդան, Պանաման, Կոլոմբոն, Ալժիրը, Կատմանդուն, Նյու Դելին, Մումբային և Կարաչին:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)