«Խնդրում ենք չվստահել նման էջերին». Վարդան Ղուկասյանի անունից տարածվող լուրերը սուտ են
Հրապարակումներ
Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի պաշտոնական էջում հայտարարություն է տարածվել, որում ասվում է․
«Վերջին շրջանում սոցիալական ցանցերում տարածվում են տարբեր հրապարակումներ և հայտարարություններ կեղծ կամ ոչ պաշտոնական էջերի միջոցով, որոնք որևէ կապ չունեն Վարդան Ղուկասյանի հետ։
Տեղեկացնում ենք, որ նման էջերի կողմից հրապարակվող ցանկացած տեղեկատվություն, հայտարարություն կամ կոչ, որը չի հրապարակվել Վարդան Ղուկասյանի պաշտոնական էջերից, չի արտահայտում նրա դիրքորոշումը և չի արվում նրա հանձնարարությամբ, խնդրանքով կամ համաձայնությամբ։
Խնդրում ենք չվստահել նման էջերին և տեղեկատվությունը ստանալ բացառապես պաշտոնական աղբյուրներից։
Կոչ ենք անում զերծ մնալ կեղծ տեղեկատվություն տարածելուց և նման էջերի հրապարակումները տարածելուց»։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է