Մեքսիկայի լողափում զինված տղամարդիկ բռնաբարել են մի խումբ իսպանուհիների
Աշխարհ
Մեքսիկայի Ակապուլկո կուրորտային քաղաքի լողափերից մեկում զինված հանցագործները բռնաբարել են մի խումբ իսպանացի զբոսաշրջիկ աղջիկների: Ինչպես հայտնում է BBC-ն, բռնաբարվել է 6 իսպանուհի և մեկ մեքսիկուհի:
Աղջիկների վրա հարձակումը տեղի է ունեցել վաղ առավոտյան, երբ նրանք դեռևս քնած են եղել: Տուժածները 19-25 տարեկան աղջիկներ են, որոնց բռնաբարել է 15 տղամարդ:
Աղջիկների մոտից գողացել են նաև թանկարժեք իրերը` ընդհանուր առմամբ պատճառելով 116 հազար եվրոյի վնաս: Տուժածները ի սկզբանե ոսիկանություն էին դիմել կողոպուտի մեղադրանքով, սակայն հետաքննության ընթացքում բացահայտվել են նաև բռնաբարության փաստերը, և գործին այլ ընթացք է տրվել:
Չնայած նրան, որ Ակապուլկոն համարվում է համեմատաբար անվտանգ հանգստավայր, այնուամենայնիվ Մեքսիկական Հերերո նահագում բռնության մակարդակը բավականին բարձր է: BBC-ի թղթակիցը նշում է, որ միջադեպը վերջին տարիների ընթացքում բռնաբարության ամենաաղմկալի դեպքն է զբոսաշրջիկների նկատմամբ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)