Ջրի մակարդակի բարձրացման պատճառով փակվել է վրաց-ռուսական «Կազբեգի–Վերին Լարս» սահմանային անցակետը
Վրաստան
Վրաստանի իշխանությունները ժամանակավորապես փակել են վրաց-ռուսական սահմանին գտնվող «Կազբեգի–Վերին Լարս» անցակետը։ Պատճառը Դևդորակի կիրճում ջրի մակարդակի բարձրացումն է, հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն։
Գերատեսչության տվյալներով՝ գետում տեղադրված վաղ նախազգուշացման համակարգը ջրի մակարդակի բարձրացման ազդանշան է փոխանցել։ Անվտանգության կանոնակարգի համաձայն՝ անցակետում գտնվող քաղաքացիները, պարեկային և սահմանային ոստիկանության աշխատակիցները, ինչպես նաև մասնավոր ընկերությունների ներկայացուցիչները տարհանվել են։
Բացի այդ, սահմանափակվել է տրանսպորտային միջոցների երթևեկությունը սահմանին մոտ գտնվող Գվելեթի գյուղի հատվածում։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է