Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. Հնդկաստան Փարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը 

Արման Սարոյանը և «սիրո մթնոլորտ»-ը նույնքան հեռու են, որքան Փաշինյանն Արարատից կամ ՔՊ-ն Եկեղեցուց. Տեր Զարեհ քահանա Աշուրյան

Հրապարակումներ

Թեոդոսիայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանը գրել է.

«Բռնակալ և մարդատյաց Հուդան՝ ոմն Արման Սարոյան, Սուրբ Էջմիածնին մեղադրում է բռնատիրության և սիրո պակասի մեջ։

Իշխանական լրատվականները 24/7 ռեժիմով մաղձ ու զրպարտություններ են լցնում Եկեղեցու, Հայոց Հայրապետի ու հոգևոր դասի հասցեին։ Այս առնետավազքում իր յուրահատուկ տեղն է զբաղեցնում նաև Արման Սարոյանը, ով տիրադավության բացառիկ «լուծն» առել է իր ուսերին ու ասում է գրեթե այն ամենը, ինչ հնարավոր է ասել՝ առանց անգամ վերլուծելու իր խոսքերը։ Արդյունքում բամբասկոտ, չարաբարբառ, մարդատյաց, լկտի ստախոս, խառնակիչ է, և կարող եմ մարդկանցից երբևէ լսած էլ ավելի բնութագրող պնդումներ անել իր հասցեին, բայց այսքանով առայժմ սահմանափակվենք։

Հուդայի մերօրյա դասական օրինակն այնպիսի վեհ գաղափարներից է խոսում, որ իրեն չճանաչողները կարող են նույնիսկ ասել՝ այս «անմեղության» մարմնացումն ինչո՞ւ կարգալույծ արվեց, ափսո՛ս էր։ Բայց իրականությունը բոլորովին այլ է։

Անցյալ օրը նկատեցի, որ Սարոյանը երկար հարցազրույց է տվել ու շուրջ 45 րոպե ինքն իրեն արդարացնելու մի ամբողջ փառատոն էր կազմակերպել։ Թե բա՝ «ես Եկեղեցին սիրում եմ», «այս կղերապետական մտածողությունն է մեղավոր…»։ Եկեղեցու կառավարման վերաբերյալ ինչ-որ անհայտ, անհեթեթ ու տգետ պնդումներ էր անում։ Կարճ ասած՝ փորձում էր իրեն պատվեր տվողների աչքին հաղթող երևալ՝ նորանոր անգրագետ թեզեր առաջ քաշելով։

Բայց ավելի հետաքրքիր էր այն հանգամանքը, որ Սարոյանը, իր հուդայական արարքները «մաքրելու» ճանապարհին, արդարացնող տոնով մի պնդում է անում, թե ինքը գնացել է այդ քայլին, որովհետև Եկեղեցում սիրո միջավայրը դարձել է բռնության միջավայր։

Մի պահ կարծեցի, թե սա հերթական այն միտքն է, որը հետո պետք է հերքի ու ասի՝ «ես այդ նկատի չեմ ունեցել»։ Բայց չէ՛․ նա նույն միտքը կրկնում է երկու անգամ։

Զարմանալի է, բայց Սարոյանն ու «սիրո մթնոլորտ» արտահայտությունը մոտավորապես այնքան են իրարից հեռու, որքան Փաշինյանը՝ Արարատ լեռից, կամ ՔՊ-ականները՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց։

Այս մասին խոսում է մի մարդ, ում եկեղեցական պաշտոնավարման գրեթե բոլոր տարիներն անցել են բառի բուն իմաստով բռնության մթնոլորտում։ Ասածներս, ի տարբերություն Սարոյանի երևակայական պատմությունների, մտացածին չեն, այլ փաստագրված են։ Պարզվում է՝ սիրո այս մեծ «քաջամարտիկը» պարզապես մոռացել է իր անցյալը։ Բայց եկեք նայենք հարցին թվերով և փաստերով և տեսնենք, թե այդ ի՞նչ «սիրո դրսևորումներ» է ունեցել Սարոյանը։

Այսպես՝ Սարոյանը 2008-2010 թթ. եղել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսուչ։ 2010-2012 թթ. եղել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ, իսկ 2012-2019 թթ.՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարձրագույն ուսումնական հաստատությունների վերատեսուչ։

Այսինքն՝ ավելի քան մեկ տասնամյակ կրթական հաստատություններում ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձի պաշտոնավարման ընթացքում ճեմարաններում արձանագրվել են ռեկորդային թվով սաների հեռացումներ։ Սակայն ուշագրավը 2008 թ. դեպքն է, երբ Վազգենյան դպրանոցի սաները, չդիմանալով Սարոյանի բռնատիրական մոտեցումներին, պարզապես ամբողջ ճեմարանով լքել էին հաստատությունը և միայն Սարոյանի ծնկաչոք ու լացակումած աղաչանքներից հետո էին վերադարձել իրենց ուսմանը։ Սակայն այս նենգ մարդը ոմանց կարգեց «անհնազանդությունը» կազմակերպիչներ և մի ամբողջ ավարտական լսարան հեռացրեց ճեմարանից՝ խեղելով 15 սանի կյանք։ Ճեմարանն իր ողջ պատմության ընթացքում չի ունեցել դեպք, երբ մի ամբողջ լսարան հեռացվեր ճեմարանից, բայց տիրադավի համար դա խնդիր չէր։

Ավելորդ է անգամ երկար պատմել ճեմարանում տիրող անառողջ մթնոլորտի մասին։ Հիմա հայտնվել են մարդիկ, որոնք իբրև տարիներ առաջվա «բացահայտումներ» են անում ճեմարանական ինչ-ինչ երևույթների մասին։ Դե իմացե՛ք՝ այդ ամենի պատասխանատուն ո՛վ է։

Իսկ այսօր Սարոյանը ափսոսում է Եկեղեցու դեմ դուրս եկած երեք հոգևորականներին կարգալույծ անելու համար։ Սա իսկական կեղծավորություն է։

2019-2026 թթ. Սարոյանը սկզբում նշանակվել է Արարատի մարզի հոգևոր տեսուչ, ապա՝ նոր ձևավորվող Մասյացոտնի թեմի առաջնորդ։ Ամեն տեղ պատմում էր, թե իր ղեկավարած թեմը պարզապես օրինակելի վայր է ծառայության համար։ Բայց այստեղ էլ կիրառվում էր նրա արդեն հանրաճանաչ մեթոդը՝ իրական փաստերը խլացնել ստով։

Իրականում նորաստեղծ Մասյացոտնի թեմում, առաջնորդի դիմումների հիման վրա, մի շարք հոգևորականներ կարգալույծ են արվել։ Էլ չենք խոսում այն մասին, որ եղել են հոգևորականներ, որոնք հազիվ են կարողացել ձերբազատվել այս առաջնորդից՝ տեղափոխվելով այլ թեմ։

Խոսքը ամենևին խստության մասին չէ։ Այս թեմը պարզապես կարոտ էր հոգատար հոր, ով ոչ թե գոռում ու ղժղժում է իր զավակների վրա, այլ իսկապես օգնում է նրանց ծառայության ճանապարհին։

Այդ թեմը նենգ, թունավոր ու ախտոտված մթնոլորտի իրական մարմնացումն էր։ Սարոյանը հոգևորականներին իրար դեմ էր տրամադրում, կային «սիրելի» և «ոչ սիրելի» հոգևորականներ, բռնության կոչեր էր հնչում նաև իմ հասցեին, որի մասին ավելի վաղ ասել էի։ Ախր ո՞ր մեկն ասեմ։

Պատահական չէ, որ Սարոյանի տիրադավության մասին լուրից հետո իրեն ենթակա հոգևորականները հրաժարվեցին նրանից, և ընդամենը մեկ-երկուսը մնացին նրա կողքին։ Թեև հարց է՝ կողքի՞ն են, թե պարզապես դեռ նրա ճանկերի մեջ։

Եթե Սարոյանն իսկապես ուզում է իմանալ, թե ինչ է նշանակում սիրո մթնոլորտ, թող նայի Արագածոտնի և Շիրակի թեմերի առաջնորդներին և հասկանա, թե ինչպիսի միաբանությամբ այնտեղի հոգևորականները մերժեցին իրենց ու իրենց առաջնորդ Փաշինյանին։

Վկայակոչածս բոլոր երևույթներն ունեն իրենց իրական տուժողներին։ Պարզապես նրանց անունները չեմ նշում, որովհետև նպատակս որևէ մեկին առանձին թիրախավորելը չէ, այլ հերթական ստի ու կեղծիքի բացահայտումը։

ՀԳ. Հավանաբար Սարոյանի պատկերացրած «սիրո մթնոլորտը» կարող է լինել կամ իշխանական լրատվամիջոցի, կամ ադրբեջանական ժամանակի տաղավարը»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. ՀնդկաստանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարը
Ամենադիտված