Ծնվել է Ռուբեն Սասունցու առաջնեկը
Հասարակություն
Ռուբեն Սասունցին դեռ ամիսներ առաջ BRAVO.am-ին պատմել էր, որ 2013-ին կծնվի իր առաջնեկը: Արեգը լույս աշխարհ է եկել հունվարի 29-ին: Երգչի կինը՝ Վանուհին, ծննդաբերել է կեսարյան հատման միջոցով:
«Շատ սիրուն տղա է: Քաշը 3կգ 300 գրամ է, իսկ հասակը՝ 54 սմ: Բավական բարձրահասակ է: Երբ հոնքերը կիտում, մռութները հավաքում է, միանգամից երեւում է, որ ծուռ սասունցի է»,-BRAVO.am-ին ասել է Ռուբենը:
Երգիչը մեզ հետ զրույցում նշել է, որ հոգատար հայրիկ է.«Գիշերները հաճախ ես եմ օրորում, որ քնի, զգուշությամբ ծածկում եմ. չեմ ուզում անհանգստացնել կնոջս: Օգնում եմ երեխայի խնամքի հարցում»:
Ռուբեն Սասունցին ասել է, թե Արեգի ծննդից հետո շատ բան է փոխվել իր կյանքում. «Զգացողություններս բառերով նկարագրել անհնար է. ուր գնում եմ, ուշք ու միտքս ինքն է, րոպեներն եմ հաշվում, թե երբ պետք է տուն գնամ ու գրկեմ տղայիս»:
Երգիչը, ինչպես նշել է, որդուն երբեք չի պարտադրելու այս կամ այն մասնագիտությունը, սակայն համոզված է, որ Արեգը երգն ու պարը հաստատ սիրելու է. «Սասունցու տղա է,այլ կերպ հնարավոր չէ»:
Ի դեպ, Ռուբեն Սասունցին նախորդ տարեվերջին «Նազանի» երգի հիման վրա տեսահոլովակ է ներկայացրել, որն առաջարկում ենք դիտել ստորեւ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը