Կարինա Դանելյանի սիրտը զբաղվա՞ծ է
Հասարակություն
Հասարակության կողմից ճանաչված մարդիկ, այդ թվում երաժիշտները, դերասաններն ու հաղորդավարները, գիտեն եւ գիտակցում են, որ հանրությանը հետաքրքրում է ոչ միայն իրենց ստեղծագործական, այլեւ, ու երբեմն ավելի շատ, անձնական կյանքը:): BRAVO.am-ը բազմաթիվ նամակներ է ստանում իր ընթերցողներից, որոնք խնդրում են ճշտել այս կամ այն ասեկոսեի իսկությունը: Նախորդ անգամ խոսակցությունների «թիրախը» երգիչ Գոռ Սուջյանն էր, իսկ այս անգամ՝ հաղորդավարուհի Կարինա Դանելյանը:
Վստահելի աղբյուրներից մեզ հայտնի է դարձել, որ Կարինան արդեն որոշ ժամանակ հանդիպում է Տիգրան անունով մի երիտասարդի հետ: Այս երկուսի սովորականից ջերմ հարաբերությունների մասին կարելի է կռահել նաեւ նրանց համացանցային էջերում տեղադրված լուսանկարներից, որտեղ գրկախառնության տեսարաններով պատկերներ էլ կան:
Ավելին, զույգն «օրինականացրել» է հարաբերությունները «Ֆեյսբուք»-ում՝ փոխելով կարգավիճակը եւ նաեւ այդ կերպ հայտնելով սիրային կապի մասին: Նշենք, որ Կարինա Դանելյանն այս թեմայով պարզաբանումներ դեռեւս չի տալիս:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը