Բելգիաբնակ մոդել Կարինե Օհանյանը կապվել է Հայաստանի հետ
Հասարակություն
Բելգիայում բնակվող հայ մոդել եւ երգչուհի Կարինե Օհանյանը (Karine Ohanian) նորությունների դեպքում դրանք պատմում է նաեւ BRAVO.am-ին: Այս անգամ նա տեղեկացրել է, որ բիզնես է սկսել քրոջ՝ Աննայի հետ. աղջիկներն ուզում են գրավել նորաձեւության աշխարհը:
«Արդեն աշխատում ենք իտալական բրենդերի հետ. մի շարք հագուստներ կարվում են մեր առաջարկած դիզայնով: Իսկ “Mydressing By Ohanian” բրենդի շնորհանդեսը տեղի կունենա առաջիկայում, որին նախատեսում ենք հրավիրել Բելգիայում հայտնի աստղերի»,-նշել է մոդել-երգչուհին:
Կարինեն նաեւ ասել է, որ շարունակում է հաջողություններ գրանցել մոդելային ասպարեզում. «“Worldmodels” կազմակերպությունն ինձ ճանաչել է որպես Բելգիայի 2012 թվականի լավագույն ֆոտոմոդելներից մեկը»:
Նախորդ տարվա ամռանը Երևանում իր հանգիստը կազմակերպած մոդել-երգչուհին մեզ հետ զրույցում հայտնել է, որ ծրագրում է այս տարի եւս հայրենիք գալ, քանի որ մի շարք առաջարկներ եւ, իհարկե, հարազատներին տեսնելու մեծ ցանկություն ունի:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը