Շրջայց Կոտայքում. հրշեջ մասերը բարեկարգվել են
Հասարակություն
Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանն աշխատանքային այցով մեկնել էր Կոտայքի մարզ՝ տեղում գնահատելու անցյալ տարվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները։
Հրազդանի և Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատներում զգալի աշխատանք էր արված՝ բարեկարգ տարածք, նորոգված, ջեռուցվող ու նոր գույքով կահավորված գրասենյակներ, խոհանոց, զորանոց, հանդերձարաններ ու դասասենյակներ։
ԱԻ նախարար Ա. Երիցյանը գոհունակություն հայտնեց աշխատանքի արդյունքներից՝ նշելով, որ այստեղ մեծ է նաև փրկարար ծառայության Կոտայքի մարզային վարչության պետի ներդրումը։ Նախարարը հրամայեց խրախուսման ներկայացնել Հրազդանի և Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարներին։
Չարենցավանի, Եղվարդի և Հրազդան ՋԷԿ-ի հրշեջ-փրկարարական ջոկատներում նույնպես աշխատել էին հնարավորինս բարելավել աշխատանքային պայմանները, սակայն անելիքներ դեռ շատ կան։ ԱԻ նախարարը հանձնարարեց ամենայն աջակցություն ցույց տալ ջոկատներին (շինանյութ, գույք և այլն)՝ առկա խնդիրները լուծելու համար։
Շրջայցի ընթացքում Ա. Երիցյանը, նախարարության ղեկավար կազմի ուղեկցությամբ, եղավ նաև Կոտայքի մարզային փրկարարական վարչությունում, մարզային փրկարարական ջոկատում, Աբովյանի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության գրասենյակում։
Հիդրոմետ ծառայության Եղվարդի օդերևութաբանական կայանում ԱԻ նախարար Ա. Երիցյանը շնորհակալություն հայտնեց ծառայության տնօրենին և աշխատակիցներին' բարեխիղճ աշխատանքի համար։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը