2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ քահանայից հավաք

Հայաստան

Փետրվարի 5-ին, Ս. Ղևոնդյանց քահանայից տոնին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ քահանայից ավանդական հավաքը, որի քննարկման նյութն էր՝ «Թեմերում ծխական կյանքի և եկեղեցական կառույցների (ծխական խորհուրդ, տիկնանց միություն, երիտասարդաց միություն և այլն) կազմակերպումը և նրանց գործունեության կանոնակարգումը»: Քահանայից ժողովին մասնակցում էին Հայաստանի ու Արցախի թեմերի հոգևոր առաջնորդները, Մայր Աթոռի միաբանները և թեմերի 169 հոգևոր սպասավորներ:

Առավոտյան Մայր Տաճարում շուրջ երկու հարյուր քսան եկեղեցականներ, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մասնակցեցին Ս. Պատարագի արարողության: Պատարագիչն էր Շիրակի թեմի Ամասիայի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Փառեն քահանա Առաքելյանը:
Այնուհետև Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում իր աշխատանքները սկսեց քահանայից ավանդական հավաքը: Ժողովը բացվեց Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի խոսքով, ով տոնի առիթով շնորհավորեց հոգևորականաց ողջ դասին՝ կոչ անելով վերանորոգել ուխտը հանդեպ Եկեղեցին և հավատարիմ մնալով Ղևոնդյանց օրինակին՝ ապրել Քրիստոսի ու ազգի զինվոր լինելու գիտակցությամբ:

Հավաքի ընթացքում զեկույցներով հանդես եկան Տ. Փառեն քահանա Առաքելյանը (Շիրակի թեմ) և Տ. Վրթանես քահանա Բաղալյանը (Գուգարաց թեմ): Քահանայից ժողովի մասնակիցները քննարկեցին թեմական ծուխերի և նրանց ենթակառույցների կազմակերպությանն առնչված խնդիրներ, ինչպես նաև ազգային-եկեղեցական կյանքի զանազան մտահոգիչ երևույթներ: Քննարկումների արդյունքում հավաքը հանդես եկավ հայտարարությամբ. «Մենք՝ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու սպասավորներս, գոհություն ենք հայտնում Երկնավորին, որ առիթ է ընձեռում մեզ Ս. Ղևոնդյանց քահանայից տոնին համախմբվելու Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ամենայն Հայոց Հայրապետի շուրջ՝ նորոգելու մեր ծառայական ուխտը և զորանալու մեր կոչման ու հովվական առաքելության մեջ: Ս. Ղևոնդյանց քահանայից սխրանքն ամենքիս համար վկայություն է առ Աստված անբեկանելի հավատի, Հայրենիքի նկատմամբ սիրո ու հավատարմության, ժողովրդի հանդեպ անսահման նվիրումի ու պատասխանատվության:

Եկեղեցական առաքելության լիարժեք իրականացման գործում առանցքային նշանակություն ունի ծխական կյանքի պատշաճ կազմակերպումն ու կանոնակարգումը: Ծխական կառույցները՝ ծխական խորհուրդները, տիկնանց և երիտասարդաց միությունները, կիրակնօրյա դպրոցները, կոչված են բավարարելու հավատավոր մեր ժողովրդի հոգևոր կարիքները, աշխուժացնելու համայնքային կյանքը և նպաստելու համընդհանուր հոգևոր արթնությանը: Այս առիթով հորդորում ենք Հայ Եկեղեցու զավակներին իրենց գործուն մասնակցությամբ զորավիգ լինել Եկեղեցուն և հոգևոր սպասավորներին' ծխական կյանքի արդյունավետ կազմակերպման համար:

Մենք մեր մտահոգությունն ենք հայտնում վերջին օրերին ազգային կյանքն ալեկոծած ցավալի իրողության՝ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի առիթով: Դատապարտում ենք հանցավոր այս արարքը, որն ուղղված է ինչպես անհատի, այնպես և մեր ողջ հասարակության դեմ: Կոչ ենք անում մեր ժողովրդին ապրելու սիրո ու միաբանության ոգով, մեր ազգի և Հայրենիքի շահերի գիտակցությամբ լինելու առավել համախումբ և միակամ:

Աղոթում ենք առ Տերն մեր Փրկիչ, որ բարեխոսությամբ Ս. Ղևոնդյանց քահանայից պահի ու պահպանի աշխարհասփյուռ մեր ժողովրդին, Հայրենիքն ու Եկեղեցին բարօրության, խաղաղության և պայծառության մեջ»:

Ժողովի ավարտին տեղի ունեցավ պարգևաբաշխություն: Տոնի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը ծաղկյա փիլոն կրելու իրավունք շնորհեց Արարատյան Հայրապետական թեմից Տ. Հակոբ քահանա Խաչատրյանին, Տ. Կարապետ քահանա Կարապետյանին, Տ. Դավիթ քահանա Կյուրեղյանին, Տ. Գաբրիել քահանա Պետրոսյանին, Վայոց Ձորի թեմից Տ. Սահակ քահանա Մարտիրոսյանին, Արմավիրի թեմից Տ. Պարթև քահանա Աշուրյանին և Տ. Եղիշե քահանա Կարսյանին, Կոտայքի թեմից Տ. Հովնան քահանա Մաթևոսյանին և Տ. Իսահակ քահանա Մարգարյանին, Շիրակի թեմից Տ. Վարուժան քահանա Տերտերյանին:

Լանջախաչ կրելու իրավունքի արժանացան Արարատյան Հայրապետական թեմից Տ. Երվանդ քահանա Բաբայանը և Տ. Պարթև քահանա Մուրադյանը, Արթիկի թեմից Տ. Լևոն քահանա Հովհաննիսյանը և Տ. Եղիշե քահանա Նազարյանը, Արմավիրի թեմից Տ. Մասիս քահանա Վարդերեսյանը, Կոտայքի թեմից Տ. Զոհրապ քահանա Մանասյանը, Սյունյաց թեմից Տ. Ստեփանոս քահանա Հովհաննիսյանը, Շիրակի թեմից Տ. Հուսիկ քահանա Գրիգորյանը և Տ. Փառեն քահանա Առաքելյանը, Բանակի հոգևոր առաջնորդությունից Տ. Սիմեոն քահանա Մովսիսյանը, Տ. Համբարձում քահանա Դանիելյանը, Տ. Զաքարիա քահանա Անանյանը և Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցուց Տ. Սևակ քահանա Գաբրիելյանը:

Շնորհաբաշխության ավարտին հոգևորականներին հայրապետական իր պատգամն ու օրհնությունը բերեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Գոհունակություն հայտնելով հավաքի առիթով՝ Նորին Սրբությունն անդրադարձավ Ս. Ղևոնդյանց տոնի խորհրդին. «Ս. Ղևոնդյանց քահանաները հոգևոր առաջնորդության լավագույն օրինակն են տվել մեզ՝ լինել աստվածասեր և հայրենասեր, աստվածսիրության և հայրենասիրության այս երկու հասկացությունների հիման վրա կազմակերպել տերունապարգև մեր առաքելությունը, որ է հավատացյալի՝ ազգի զավակի հոգու փրկությունը»:

Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ եկեղեցական համայնքների կազմակերպման խնդրին՝ ընդգծելով դրանում հոգևոր հովվի ծառայասեր ոգու ու նվիրումի կարևորությունը: «Եկեղեցա-վարչական կյանքը նպաստելու է հոգևոր առաքելության արդյունավոր իրականացմանը քրիստոնեական դաստիարակության ու կրթության առումով, հոգևոր-բարոյական արժեքների վրա ազգային կյանքը կառուցելու, մեր ժողովրդի նկարագիրը Քրիստոսի Ավետարանի պատգամների ու պատվիրանների համաձայն կերտելու առումով և նաև կասեցնելու աղանդավորական որոմի տարածումը Հայաստան մեր աշխարհում», - ասաց Վեհափառ Հայրապետը: Վերջում Նորին Սրբությունն իր գնահատանքի խոսքը բերեց Հայ Եկեղեցու բոլոր հոգևոր սպասավորներին և հովվական առաքելության իրագործման մեջ նրանց աջակից հայորդիներին: Վեհափառ Հայրապետը հորդորեց եկեղեցականներին նմանվել Ղևոնդյանց քահանաներին և իրենց հանձնառու ծառայությամբ զորացնել Եկեղեցին ու նրա առաքելությունն ազգային կյանքում:

Ժողովի ամփոփումից հետո Մայր Տաճարում եկեղեցականները մասնակցեցին Երեկոյան ժամերգության:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներԿատարել ամբողջական բերքահավաք. սպասվում է -2-ից -6 աստիճան ցուրտ
Ամենադիտված