«Հրապարակ». Գյումրիի քաղաքականացված կրիմինալը հայտնվել է լուսանցքում
Հայկական Մամուլ
Գյումրիի «Հրապարակի» աղբյուրները փոխանցում են, որ վերջին ժամանակներս հետաքրքիր մարտավարություն է որդեգրել Գյումրիի
հայտնի կլաններից մեկը՝ Գրիգորյանների ընտանիքը: Հասկանալով, որ Արման Սահակյանի պատգամավոր, իսկ Սամվել Բալասանյանի
քաղաքապետ դառնալով իրենք և մարզի ամբողջ քաղաքականացված կրիմինալը հայտնվել են լուսանցքում, Մարտուն և Կամո Գրիգորյանները փորձում են մարզի հասարակական կարծիքի վրա ինչ-որ ազդեցություն պահպանել գյումրեցի «անկախ քաղաքագետ» Գագիկ Համբարյանի միջոցով:
Սխեման ծայրաստիճան պարզ է. գյումրեցիների լեզվով ասած՝ «մանգոյի» դասախոս Համբարյանը մի քանի ամիս հարցազրույցներ
էր տալիս միջազգային թեմատիկայով՝ Սիրիա, Գաբալայի կայան, Հայաստանում ռուսական ռազմաբազա և այլն, ու ոչ մի խոսք ներքաղաքական զարգացումների կամ մարզի խնդիրների մասին, որպեսզի ձեռք բերեր օբյեկտիվ փորձագետի համբավ, հետո արդեն այդ իմիջն օգտագործեր
իր հովանավորների ընթացիկ շահերի սպասարկման համար: Սակայն այս ծրագիրը տապալվել է երկու պատճառով, մեկը՝ օբյեկտիվ, մյուսը՝ սուբյեկտիվ: Օբյեկտիվն այն է, որ Գյումրիում բոլորը գիտեն Համբարյանի և Գրիգորյանների միջև եղած կապի մասին, իսկ սուբյեկտիվը՝ այն,
որ պատվիրատուները Համբարյանին շուտ բացահայտեցին, չթողնելով գոնե մի քանի ամիս մնալ որպես «միջազգային հարցերով անկախ փորձագետ»:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը