Վերին Լարսում ուղևորահոսքի ռեկորդ է գրանցվել․ մեկ օրում սահմանը հատել է ավելի քան 20 հազար մարդ
Վրաստան
Վերին Լարսի անցակետով մեկ օրվա ընթացքում անցել է ավելի քան 20 հազար ուղևոր, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ Ռեկորդային է եղել նաև անցակետով անցնող մարդատար ավտոմեքենաների թիվը, հայտնել է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը։
Վերջին օրերին անցակետում մեծ հոսք է պահպանվում․ օգոստոսի 15-ին և 16-ին Վերին Լարսով օրական անցել է ավելի քան 19 հազար մարդ։ Մաքսային ծառայության տվյալներով՝ այս ցուցանիշները զգալիորեն գերազանցում են նախորդ տարիների նույն ժամանակահատվածի տվյալները։
Մեծ հերթերի պատճառով Վրաստան մեկնողներին հորդորել են ճանապարհորդությունը պլանավորելիս հաշվի առնել ճանապարհային իրավիճակը։ Անցակետում ավելացվել է աշխատակիցների թիվը, սակայն զգուշացվում է, որ հերթերի պատճառով ճանապարհին անցկացվող ժամանակը կարող է երկարել։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել