«Ժողովուրդ». ԲՀԿ-ն պատրաստվում է Երևանի ավագանու ընտրություններին
Հայկական Մամուլ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պատրաստվում է մայիսին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին ակտիվ մասնակցություն ցուցաբերել: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ քաղաքական երկրորդ ուժն արդեն կայացրել է «ներքին որոշում»՝ «քաղաքային կռիվ» տալու համար: Նրանց չի գոհացնում Երևանի քաղաքապետի աշխատանքը:
Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանից, ով ասաց. «Առայժմ պաշտոնապես որևէ քննարկում տեղի չի ունեցել, հետևաբար չունենք ոչ մի պաշտոնական տեղեկություն»:
Մինչդեռ թերթի ԲՀԿ-ական աղբյուրները պնդում են, որ քննարկվում են նաև ցուցակը գլխավորողների անունները՝ չբացառելով նախորդ ընտրության՝ առաջնորդների տարբերակը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը