Այս 2 հայտնի մթերքները մեծացնում են մահացու կաթվածի ռիսկը Հոկտեմբերի 1-ից, 15-ից և 18-ից ուժի մեջ են մտնում նոր կարգավորումներ. ի՞նչ է փոխվում Սեպտեմբերի 29/30-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Մի շարք հասցեներում գազ չի լինելու Կարտոֆիլը և լոլիկը մեծացնու՞մ են քաղցկեղի առաջացման ռիսկը ստամոքս-աղիքային խնդիրներ ունեցողների մոտ Նեթանյահուն կիրակի այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ Ո՞ւմ բախտը կբերի սեպտեմբերի 29-ին․ Աստղագուշակը նշել է 3 նշանների «Ռոսատոմ»-ը Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ. Լիխաչովը՝ Պուտինին Ջուր հավաքեք. ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Ծեծկտռուքի գործով կա 7 ձերբակալված ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար 

«Հրապարակ». Աղվան Հովսեփյանը վստահում է դատարաններին

ԱՐԽԻՎ

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը յուրայիններին՝ դատավորների, դատախազների, բարձրաստիճան ոստիկանների, հրավիրել էր վճռաբեկ դատարանի որոշումների նոր ժողովածուի շնորհանդեսին: Այն պետք է բաժանվի դատախազներին, փաստաբաններին, իրավաբանական բուհերի ուսանողներին, սակայն լույս է ընծայվել չնչին տպաքանակով՝ 700 հատ, այն էլ ԵԱՀԿ աջակցությամբ: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը: Հարցին, թե ինչու այսքան քիչ, վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը պատասխանեց. «Ինչքան որ ֆինանսավորել են, այդքան էլ կարողացել ենք տպագրել»: Ժողովածուի հետ նաև մի շքեղ բուկլետ բաժանեցին՝ քրեական պալատի 2012 թ. հաշվետվությունը: Բոլոր ելույթներն այս առիթով, կարծես, միևնույն մարդը գրած լիներ: Քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը, դատավոր Վազգեն Ռշտունին, այլոք, նշում էին, թե ինչ լավ է աշխատում մեր վճռաբեկ ատյանը, ինչպես է տարեցտարի դատական համակարգն արդյունավետ դառնում, իսկ հայոց արդարադատությունը՝ կանխատեսելի և վստահելի: Վճռաբեկ դատարանի նախագահը հետևյալ կերպ հիմնավորեց իր այն միտքը, թե վճռաբեկի որոշումները բովանդակային առումով ավելի կատարյալ են դարձել. «Գասպար Պողոսյանն ընդդեմ ՀՀ գործով Եվրոպական դատարանի կայացված վճռում երեք տեղ մեջբերում են ՀՀ քրեական վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները»: Հետաքրքիր թվաբանություն ներկայացրեց Դավիթ Ավետիսյանը: 2012 թվականի ընթացքում քրեական պալատը ստացել է 1231 բողոք, 1067 գործով: Ներկայացված բողոքներից վարույթ է ընդունվել ընդամենը 72 գործ, ինչը բողոքների 5.8 տոկոսն է: Սրանցից բավարարվել է 49 գործ: Սա, ըստ քրեական պալատի նախագահի, հսկայական զբաղվածություն է և նշանակում է, որ դատավորներն աշխատել են ուժերի գերլարումով:

Բայց ամենացնցող հայտարարությունն արեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Էդվարդ Մանուկյանը: Պարզվում է, վերջին տարում դատարանների նկատմամբ ժողովրդի վստահությունն աճել է: Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը կիսում է նրա տեսակետը:

- Պարոն Հովսեփյան, մարդիկ վստահո՞ւմ են դատարաններին, գոնե մի քիչ:

- Բայց ինչո՞ւ մի քիչ:

- Իսկ ինչքա՞ն: Օրինակ, արդարադատության նախարարն ասում է՝ 70 տոկոսը չի վստահում: Դուք ի՞նչ թիվ կնշեք:

- Այս դահլիճում բերված թվերը վկայում են հենց այդ վստահության մասին: Բազմահազար դիմումներ են ներկայացվում, բողոքներ դատական բոլոր ատյաններում: Այսինքն, մենք ունենք եռաստիճան դատական համակարգ, որը կոչված է ուղղել սխալները: Վերաքննիչ և վճռաբեկ բողոքների թվաքանակը վկայում է, որ մարդիկ հավատում են, որ վերադաս դատական ատյաններն ի վերջո, իրենց տեսակետն արտահայտելով գործերի վերաբերյալ, արդարադատություն կիրականացնեն:

- Այդ նույն մարդիկ նաև կարծում են, որ դատախազությունը միջամտում է դատարանների որոշումներին:

- Դատախազությունը միայն իր գործառույթներն է իրականացնում:

- Դատախազները չունե՞ն ազդեցություն դատավորների վրա:

- Ես ի՞նչ իմանամ ով ինչ է անում:

«Դատավորները բողոքների աճն ուզում են իրենց օգտին օգտագործել, բայց սա, հակառակը, նշանակում է, որ մարդիկ դժգոհ են դատական ակտերից: Բացի դա, եթե նախկինում ապօրինի դատական ակտ ստանալով, մարդիկ ուղղակի հուսալքվում էին ու էլ բողոք չէին ներկայացնում, ապա հիմա Եվրոդատարան դիմելու իրավունք ստանալու համար ներպետական ատյանները սպառում են: Դրա հաշվին բողոքների քանակն ավելանում է»,- գլխավոր դատախազին հեռակա առարկեց փաստաբան Լուսինե Սահակյանը, որին թերթը դիմեց դատախազների և դատավորների միակարծությունը խաթարելու համար: «Նկատի ունենալով, որ ակնհայտ ապօրինի դատական ակտերի քանակը կտրուկ աճել է, պետք է նաև աճեր վճռաբեկ դատարանի կողմից վարույթ ընղունվող և բավարարվող բողոքների քանակը: Բայց ընդունված բողոքների տոկոսը վկայում է, որ վճռաբեկ դատարանը գրեթե չի աշխատում»: Ամռանը փաստաբանները մեկօրյա գործադուլ-ակցիա էին արել, բողոքելով բողոքների վարույթ ընդունելու չափանիշների անորոշությունից, վճռաբեկ ատյանի կողմից կիրառվող երկակի մոտեցումներից, կոռուպցիոն դրսևորումներից, և հիմա, ըստ նրանց, ոչինչ չի փոխվել:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Այս 2 հայտնի մթերքները մեծացնում են մահացու կաթվածի ռիսկը Հոկտեմբերի 1-ից, 15-ից և 18-ից ուժի մեջ են մտնում նոր կարգավորումներ. ի՞նչ է փոխվում Սեպտեմբերի 29/30-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Մի շարք հասցեներում գազ չի լինելու Կարտոֆիլը և լոլիկը մեծացնու՞մ են քաղցկեղի առաջացման ռիսկը ստամոքս-աղիքային խնդիրներ ունեցողների մոտ Նեթանյահուն կիրակի այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ Ո՞ւմ բախտը կբերի սեպտեմբերի 29-ին․ Աստղագուշակը նշել է 3 նշանների «Ռոսատոմ»-ը Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ. Լիխաչովը՝ Պուտինին Ջուր հավաքեք. ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Ծեծկտռուքի գործով կա 7 ձերբակալվածՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՀունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունըԷրդողանին վիրավորելու մեջ մեղադրվող թուրք կատակերգուն ծիծաղեցրել է դատարանի դահլիճի ներկաներին ԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՌուսաստանին հաղթել և ռուսաստանցիներին վախեցնել հնարավոր չէ․ Պուտին OpenAI-ի գործակալները փորձել են ՄԱԿ-ի կայքը կոտրելԴիխլոֆոս՝ միրգ-բանջարաղենում. Իրաքը վերահսկողության տակ է վերցրել ԱՄՆ շտաբը (տեսանյութ) Թեհրանը հերքել է Իրանի ներգրավվածությունը բրիտանական Ֆեյրֆորդի ավիաբազայի մոտ տեղի ունեցած միջադեպինՎստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե ՄելիքյանՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայր Ոճաբանն անվանել է 2026-ի աշուն-ձմեռ սեզոնի նորաձև գույնը«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպքՍրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Բաբուխանյան (տեսանյութ) Պուտինը մեծացնում է ռուսական բանակը․ նոր հրամանագիր Հայաստանն ու Վատիկանը Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված համատեղ նամականիշ են թողարկելՄեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Չեռնոգորիայի ընտրանունNvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգՀացի ու պանրի արտադրությունը նվազել է․ նոր տվյալներՖԻԴԵ-ի նոր նախագահը կայցելի ՀայաստանՁեռքերդ հեռո՛ւ պահեք Եկեղեցուց․ Կաթողիկոսի հեռացման քվե չեք ստացել․ Միրզոյան (տեսանյութ) Երևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Ստաս Միխայլովը հերքել է կնոջից բաժանվելու մասին լուրերըՌուսաստանում հրատեխնիկայի արտադրության գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 10 մարդ է զոհվել Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջՀազարավոր արբանյակներ կարող են փոխել գիշերային երկնքի տեսքը«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներ«Nissan Rogue Hybrid»-ը ստացել է էլեկտրամեքենային մոտեցող նոր համակարգՀուսահատ փորձեր են անում մարդկանց մի մասին համոզելու, թե բանակ են ղեկավարում. Տիգրան ԱբրահամյանՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրությունները ՔՊ-ն որոշում ունի՝ «պռոշները ֆիլլեր» արած հոգևորականը կդառնա Կաթողիկոս․ Զոհրաբյան (տեսանյութ) Հայաստանի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի շուրջ 50 հազար կրթական բաժանորդագրությունՄԱԿ-ը հայտարարել է, որ ահաբեկիչներն ավելի ու ավելի հաճախ են օգտագործում արհեստական ​​բանականությունըՑԱԽԱԼ-ը հայտարարել է ՀԱՄԱՍ-ին առնչվող տարադրամի փոխանակման ցանցի ղեկավարի ոչնչացման մասին Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակԵՄ երկրները չեն համաձայնեցրել Ուկրաինային Patriot համակարգերի հրթիռների փոխանցումըԼոնդոնի քաղաքապետը կոչ է արել սկսել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ վերադառնալու նախապատրաստությունն առանց նոր հանրաքվեի Ֆեյրֆորդի ավիաբազայում ահաբեկչություն նախապատրաստելու գործով ձերբակալվածները պարզվել է՝ Լոնդոնի բնակիչներ են Հայկական կողմը դիրքային կամ տարածքային զիջումներ չի կատարել․ փոխվարչապետի գրասենյակ
Ամենադիտված