Ֆրանսիան հայտարարել է Մալիում հարյուրավոր իսլամիստների ոչնչացման մասին
Աշխարհ
Ֆրանսիայի` Մալիում ռազմական գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է մի քանի հարյուր իսլամիստ զինյալ: Նման տվյալներ է Agence France-Presse-ին տված հարցազրույցում հայտնել Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը:
Ըստ պաշտպանության նախարարի` այս տվյալները ներառում են ինչպես Ֆրանսիայի ՌՕՈՒ-ի կողմից հասցված ավիահարվածի հետևանքով սպանված զինյալների, այնպես էլ Կոնա և Գաո քաղաքներում զինված բախումների հետևանքով սպանվածներին:
Ավելի վաղ Ֆրանսիայի պաշտոնական դեմքերը Մալիում զինված գործողության ընթացքում զոհված զինյալների մասին որևէ տեղեկատվություն չէին տարածել`հաղորդելով միայն այդ երկրում սպանված ֆրանսիացիների մասին: Մալիի կառավարությունը ռազմական օգնություն է խնդրել Ֆրանսիայից, երբ հունվարի 10-ին իսլամիստ զինյալները բռնագրավել էին Մալիի կենտրոնական մասում գտնվող ռազմավարական կարևոր նշանակության Կոնա քաղաքը:
Մալի ռազմական կոնտինգենտ ուղարկելու Ֆրանսիայի որոշումը հավանություն էր ստացել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից: Հունվարի վերջին Ֆրանսիայի զինված ուժերի մասնակցությամբ կառավարական զորքերին հաջողվեց վերահսկողություն հաստատել Մալիի կենտրոնական հատվածի բնակավայրերի վրա, որոնք գտնվում էին անջատողական տուարեգների, ապա իսլամիստ զինյալների իշխանության տակ 2012 թվականի գարունից ի վեր։
Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը նախատեսում է իր զորքերի դուրսբերումը Մալիից մարտի սկզբին:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)