Ավելի քան 30 մարդ զոհվել է Պակիստանում հորդառատ անձրևների հետևանքով
Աշխարհ
Առնվազն 33 մարդ է զոհվել և 40-ը՝ լուրջ վնասվածքներ ստացել, Պակիստանի հյուսիս-արեւմուտքում վերջին 3 օրվա ընթացքում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով: Այս մասին այսօր հայտնել է Հարավասիական ներքին գործերի նախարարությունը. փոխանցում է ИТАР-ТАСС-ը: Առատ տեղումների հետևանքով առավել տուժել է Պակիստանի հյուսիսարևմտյան Խայբեր-Պախտունխվա գավառը:
Ինչպես հաղորդվում է, մի շարք դեպքերում մահվան պատճառ է դարձել Պակիստանի հյուսիս-արևմուտքի ամենաաղքատ շրջաններում տների պատերի և տանիքի փլուզումը:
Պակիստանի՝ հզոր ամպրոպներից տուժած լեռնային շրջաններում ռեկորդային քանակությամբ ձյուն է տեղացել, ինչի արդյունքում գրեթե բոլոր ճանապարհները փակ էին երթևեկության համար, և մարդիկ ստիպված էին ժամանակի մեծ մասը նստել տանը: Ամպրոպները մեծ ազդեցություն են ունեցել նաև Իսլամաբադի միջազգային օդանավակայանի աշխատանքի վրա: Աձրևի և վատ տեսանելիության պատճառով այստեղ հետաձգվել են մի շարք ներքին և միջազգային թռիչքներ: Ինչպես սպասվում է, այսօրվանից եղանակը Իսլամաբադում և Պակիստանի հյուսիս-արևմուտքում ընդհանուր առմամբ պետք է լավանա:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)