Նույնասեռական ամուսնությունների կղզին
Աշխարհ
Չորեքշաբթի օրը բրիտանական պարբերականները լույս են տեսել պառլամենտում հասարակությունը փոփոխող պատմական քվեարկության մասին վերնագրերով: Երեկ ուշ երեկոյան պառլամենտի համայնքների պալատը քվեարկել է նույնասեռական ամուսնությունների օրինականացման օգտին:
2005 թվականից Շոտլանդիայում, Ուելսում, Անգլիայում և Հյուսիսային Իռլանդիայում գործում էր քաղաքացիական ամուսնությունների մասին օրենք, սակայն լիարժեք ամուսնություններ դրանք չէին համարվում: Հաղորդում է Gazeta.ru-ն:
Քննարկված փաստաթուղթը թույլ է տալիս կնքել ինչպես քաղաքացիական, այնպես էլ կրոնական ամուսնություններ: Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը հայտարարել է, որ սեռական փոքրամասնությունների համար հավասար իրավունքներ շնորհելը կարևոր քայլ է, որը կծառայի հասարակության ամրապնդմանը, չնայած փաստաթուղթը դեռ միայն պառակտել է բրիտանացիներին, և Պահպանողական կուսակցության պատգամավորների մեծ մասն անտեսել է նույնասեռական ամուսնություններին աջակցելու Քեմերոնի կոչը: Այնուամենայնիվ, Քեմերոնը հաղթել է, թերևս, համայնքների պալատի հարթության վրա: Քվեարկությունից հետո Քեմերոնն Twitter-յան իր էջում կատարել էր հետևյալ գրառումը. «Ամուր դիրքեր կան երկու կողմերում էլ, սակայն ես կարծում եմ, որ պատգամավորների՝ նույնասեական ամուսնություններին կողմ քվեարկելը մեկ քայլ առաջ է մեր երկրի համար»:
Հաջորդ փուլը պառլամենտի կոմիտեներում փաստաթղթի քննարկումն է, ապա այն պետք է հաստատի լորդերի վերին պալատը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)