Վրաստանի շուրջ 50 դպրոցում ռուսերենով ուսուցում է իրականացվում
Վրաստան
Վրաստանում ռուսերենով դպրոցական կրթությունը պահպանվում է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ուսումնական հաստատություններում։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Վրաստանի կրթության նախարարությանը, երկրում շուրջ 50 դպրոց ունի ռուսերենով ուսուցմամբ դասարաններ։
Միայն Թբիլիսիում նման դասարաններ գործում են 17 հանրակրթական դպրոցներում։ Մայրաքաղաքում գործում է նաև «Ինտելեկտ-պլյուս» մասնավոր ռուսալեզու դպրոցը, որտեղ սովորում է շուրջ 400 երեխա՝ 12 երկրի քաղաքացի և 17 ազգության ներկայացուցիչ։
Ռուսերենով դասավանդվող դասարանները գործում են Վրաստանի կրթական համակարգի շրջանակում, իսկ վրացերենի ուսուցումը պարտադիր է։ Նախարարությունից նաև հիշեցրել են, որ նախկինում ռուսերենով դասարանների մի մասը կրճատվել էր պահանջարկի նվազման պատճառով, սակայն դրանց ամբողջական փակման մասին տեղեկությունները չեն համապատասխանել իրականությանը։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն