Փաշինյանը Թուրքիայում է. Աշխարհում՝ գաղտնիքներ, սկանդալներ ու վտանգավոր խաղեր Սննդի ոլորտում ոչ մի օտարերկրյա ներդրում չունենք Թիվ 133 մանկապարտեզի վերակառուցման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է մարդու կմախք ու ոսկորներ Դեսպանը նույնպես մտահոգված էր մեր բանտային վատ պայմաններից Մահապատի՞ժ եք վերականգնել Հայաստանում, անկախ նրանից՝ մեղավոր են, թե անմեղ, պետքա մեռնե՞ն. Օրբելյան Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց»-ում. Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում հայտնաբերվել է կնոջ դի Դատավորները պետք է ենթարկվեն օրենքին, սակայն ենթարկվում են Փաշինյանի պահանջին Հայկ Մարտիրոսյանը և Լևոն Արոնյանն ամփոփել են ելույթները Բուդապեշտի մրցաշարի կայծակնային փուլում Արսեն Գևորգյանը մահացել է, քանի որ նրան ժամանակին պատշաճ բուժօգնություն չի տրվել Քննարկվել են Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի զարգացման առաջնահերթությունները Ստեփանավանում միաձայն քվեարկությամբ համայնքապետ է ընտրվել Արմեն Գրիգորյանը Շնաձկները վերադարձել են Հադերայի ափ․ Իսրայելում լողորդներին զգուշացնում են մահացու վտանգի մասին 

Մեր պարտքն է այս մարտահրավերները հաղթահարելը և օգոստոսի 23-ին տեր կանգնելը. Անդրանիկ Թևանյան

Հրապարակումներ

Օգոստոսի 23-ը առանձնահատուկ օր է ինձ համար՝ եռակի տոն՝ Եռատոն։
Օգոստոսի 23-ը ՀՀ Անկախության հռչակագրի ընդունման օրն է՝ Հայաստանի ծննդյան վկայականի օրը։

Օգոստոսի 23-ը «Մայր Հայաստան» շարժման հիմնադրման օրն է։
Օգոստոսի 23-ը որդուս՝ Նորայրի ծննդյան օրն է։

Այնպես է ստացվել, որ օգոստոսի 23-ը ինձանից՝ որպես հայր, որպես քաղաքական գործիչ և որպես ՀՀ քաղաքացի, խլել են, խլում են և ուզում են խլել։

Որդուս 15-ամյակը նշում եմ կալանավայրում։ Օգոստոսի 23-ը կիրակի է։ Թեև դատարանն ինձ արդեն թույլատրել է զանգեր անել, բայց, միևնույն է, չեմ կարող որդուս հենց իր ծննդյան օրը զանգել ու շնորհավորել, քանի որ կալանավայրում կիրակի օրերը զանգելու հնարավորություն չկա։ Մնում է հեռակա և գրավոր տարբերակով շնորհավորելը։

Գիտեմ, որ Նորայրս շատ ծանր է տանում կալանքս։ Այն տեղի ունեցավ տղայիս վերջին զանգի օրը, և ես չկարողացա մասնակցել ավարտական այդ միջոցառմանը, թեև խոստացել էի, որ, չնայած քարոզարշավային զբաղվածությանը, անպայման գալու եմ։

Ավելի ուշ իմացա, որ որդիս ինքն էլ այս ամենի պատճառով չմասնակցեց իր վերջին զանգի օրվա միջոցառմանը։

Ես գիտեմ, որ Նորայրս մեծ կամք ունի, ուժեղ է, և համոզված եմ, որ տղամարդավարի կտանի այս ամենը։

Իմ դեմ կարված շինծու գործով և ապօրինի կալանքով ոչ միայն քվեագողություն իրականացրեցին մինչև հունիսի 7-ը, այլ նաև խնդիր էին դրել հարվածել ՔՊ-ի հիմնական գաղափարական ընդդիմախոս «Մայր Հայաստանին»։

Այս տարվա օգոստոսի 23-ը խլված է ինձանից, մեր թիմից, բայց ես ու միլիոնավոր այլ հայեր ավելի մեծ թալանի հեռանկարի առաջ ենք կանգնած։ Մեզանից շատ մեծ բան են ուզում խլել։

Խնդիրն այն է, որ քաղաքացի Նիկոլ Փ.-ն Ալիևի պահանջով և Էրդողանի միջնորդությամբ պատրաստվում է ՀՀ Անկախության հռչակագրից հրաժարվել և ընդունել ադրբեջանահաճո Սահմանադրություն։ Դա նշանակում է, որ նա ՀՀ քաղաքացիներին և բովանդակ հայ ժողովրդին ուզում է զրկել օգոստոսի 23-ը տոնելու հնարավորությունից։

Հազարավոր մահեր բերած այս իշխանությունը ծնունդներ է խլում թե՛ անհատական, թե՛ քաղաքական, թե՛ համահայկական մակարդակներում։

Մեր պարտքն է այս մարտահրավերները հաղթահարելը և օգոստոսի 23-ին տեր կանգնելը։

Աստված պահապան բոլորիս զավակներին։
Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։
Կեցցե՛ օգոստոսի 23-ը։

Անդրանիկ ԹԵՎԱՆՅԱՆ
«Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իսպանիայում ցուցարարները ներխուժել են հեռուստաստուդիա ուղիղ հեռարձակման ժամանակՓաշինյանը Թուրքիայում է. Աշխարհում՝ գաղտնիքներ, սկանդալներ ու վտանգավոր խաղերՍննդի ոլորտում ոչ մի օտարերկրյա ներդրում չունենքՊուտինն ու Լուկաշենկոն Աբու Դաբիում քննարկել են եռակողմ բանակցություններըԹիվ 133 մանկապարտեզի վերակառուցման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է մարդու կմախք ու ոսկորներՌուսաստանի պատվիրակությունը ԱՄԷ-ում բանակցությունների վայր է ժամանել Դեսպանը նույնպես մտահոգված էր մեր բանտային վատ պայմաններիցՄահապատի՞ժ եք վերականգնել Հայաստանում, անկախ նրանից՝ մեղավոր են, թե անմեղ, պետքա մեռնե՞ն. ՕրբելյանԹրամփը դեմոկրատներին մեղադրել է իշխանությունը չարաշահելու մեջՈղբերգական դեպք՝ «Զվարթնոց»-ում. Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում հայտնաբերվել է կնոջ դիԻրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում տանկերը բախվել է ականի Դատավորները պետք է ենթարկվեն օրենքին, սակայն ենթարկվում են Փաշինյանի պահանջինPolitico-ն բացահայտել է Աբու Դաբիում կայանալիք բանակցությունների երկրորդ օրվա քննարկման հավանական թեմանՀայկ Մարտիրոսյանը և Լևոն Արոնյանն ամփոփել են ելույթները Բուդապեշտի մրցաշարի կայծակնային փուլումԱրսեն Գևորգյանը մահացել է, քանի որ նրան ժամանակին պատշաճ բուժօգնություն չի տրվելՆորվեգիայի վարչապետը չի բացառել Պուտինի հետ լրացուցիչ բանակցությունների հնարավորությունըՔննարկվել են Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի զարգացման առաջնահերթությունները Իսպանիան վերսկսել է ռուսական գազի ներմուծումը սեպտեմբերին ընդմիջումից հետոՍտեփանավանում միաձայն քվեարկությամբ համայնքապետ է ընտրվել Արմեն ԳրիգորյանըՇնաձկները վերադարձել են Հադերայի ափ․ Իսրայելում լողորդներին զգուշացնում են մահացու վտանգի մասինԱրմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում գործարկվելու է էլեկտրական շչակCOP31. վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունըԻրանը Արգենտինայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություններՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ Սկանդալային վարույթ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ումՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովԻսրայելը թույլատրել է ձմռանից առաջ լրացուցիչ մարդասիրական օգնություն հասցնել Գազա Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներումԲեսենթը հայտարարել է ԱՄՆ-ի և Չինաստանի միջև արհեստական ​​բանականության վերաբերյալ նոր երկխոսության մեկնարկի մասին Արտակ Մանգասարյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնիցԿոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելՈւկրաինան զանգվածային ԱԹՍ հարվածներ է հասցրել Լենինգրադի մարզին․ խոցվել է շուրջ 150 անօդաչուՊենտագոնը ցանկանում է 2027 թվականին ավելացնել ՆԱՏՕ-ի ֆինանսավորումը Ուկրաինան և Ռուսաստանը քննարկում են «1000-ը 1000-ի դիմաց» գերիների փոխանակումըՀայաստանը և Իրանը քննարկել են մշակութային համագործակցության խորացման հնարավորություններըԿոստան մերժել է Մերցի պահանջը՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը շտապ քննարկելու վերաբերյալԹրամփը դեմոկրատներին մեղադրել է Միացյալ Նահանգները վիրավորելու մեջ Ռուսական անօդաչուները Կրամատորսկում հարվածել են աղբատար մեքենային․ երկու զոհ կաԲժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո. Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմԼոռիում և Արմավիրում ջրօգտագործման խախտումներ են արձանագրվել. կիրառվել է 3,6 մլն դրամի չափով տուգանքԱվտովթար՝ Արագածոտնի մարզում․ Քուչակում բախվել են «Kia Forte»-ն և «Mazda»-ն․ կա վիրավորTelegraph. Բայդենի և նրա ընտանիքի ուղղությամբ Իռլանդիայում կաթի տուփեր են նետելՏարադրամի փոխարժեքը նոյեմբերի 11-ի դրությամբՎետերանների օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ էԱՄՆ Կոնգրեսը կանխել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի իմպիչմենտի գործընթացի առաջխաղացումըԻսպանիայում տեղի կունենա 24-ժամյա համընդհանուր գործադուլ Նեթանյահուի հայտարարությունը Իրանի միջուկային սպառնալիքի և միջազգային ճնշումների մասինՎարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերովՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻսրայելը ներկայացրել է նոր գերհզոր «Super Ice» թևավոր հրթիռը․ մարտագլխիկը՝ 4 անգամ ավելի հզորՀայտնի է՝ որ հասցեներում կդադարեցվի էլեկտրամատակարարումը
Ամենադիտված