Պաբլո Պիկասոյի նկարը վաճառվել է 44 մլն դոլարով
Գիտություն և Մշակույթ
Մարի-Թերեզա Վոլթերին նվիրված Պաբլո Պիկասոյի նկարը վաճառվել է 44 մլն դոլարով Սոթբիսի աճուրդներից մեկում: 1932 թվականի արվեստի գլուխգործոցը՝ Femme Assise Pres d'une Fenetre-ը («Պատուհանի մոտ նստած կինը») ներկայացված է եղել երեքշաբթի երեկոյան աճուրդի ժամանակ: Այս մասին նշում է BBC գործակալությունը:
Մարի-Թերեզան եղել է Պաբլո Պիկասոյի սիրուհին և «ոսկե մուսան» 1927-1935 թվականների ընթացքում: Իրենց հարաբերությունների ժամանակ Պիկասոն եղել է 45 տարեկան, իսկ Մարի-Թերեզան՝ 17 տարեկան: Զույգը, որն ուներ մեկ աղջիկ՝ Մարի Վիլդմայեր Պիկասո, խզեց հարաբերությունները, երբ Պիկասոն նոր սիրուհի ունեցավ:
Մարի-Թերեզան եղել է նկարչի որոշ նկարների բնորդուհին: Հայտնի է նաև La Reve («Երազ») նկարը:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)