Լավ կլինի, որ Հայաստանում բացվի Carrefour-ը. Ջոն Հեֆֆերն
Հայաստան
Այս տարվա սեպտեմբերին լուրեր տարածվեցին, թե հիպերմարկետների «Կարֆուր» ֆրանսիական ցանցն առևտրական կենտրոն է բացելու Հայաստանում՝ հայտնի «Դալմա մոլում»: Նշվում էր, որ այդ հիպերմարկետը կունենա 10 հազ. քառ./մ. տարածք: Նաև նշվում էր, որ «Կարֆուր» հիպերմարկետը կբացվի հենց այս տարվա նոյեմբերին: Ոչ միայն չբացվեց, այլև այդ ուղղությամբ աշխատանքներ գրեթե չեն տարվում:
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը, Twitter-ի իր էջում անդրադառնալով Carrefour սուպերմարկետների ցանցի շուրջ ծավալված այս խոսակցություններին, գրել է.
«Այստեղ` Երևանում Կարֆուրը ցանկանում է բացել իր մասնաճյուղը: Ինձ բախտ է վիճակվել Բրյուսելում գնումներ կատարել Կարֆուրից: Մրցակցության տեսանկյունից լավ կլինի, որ այստեղ բացվի Carrefour-ը, հուսով եմ, որ դա տեղի կունենա (Hear Carrefoure wants to open in Yerevan. I used to shop there in Brussels. Would be good for competition here. Hope it happens)»։
Նշենք, որ Հայաստանի մոտ 50 տարվա բյուջեի չափ տարեկան շրջանառություն ունեցող «Կարֆուրը» չափազանց լուրջ խնդիրներ կարող է առաջացնել մեր օլիգարխների համար: Խնդիրն այն է, որ «Կարֆուրը» հիմնականում ինքն է ներկրում իր հիպերմարկետներում վաճառվող ապրանքը, իսկ տեղական արտադրողներից ապրանքներ վերցնելիս՝ չափազանց բծախնդիր է դրանց որակի և գնի նկատմամբ:


















































Ամենադիտված
«Երջանկություն նորապսակներին»․ Աննա Մանուչարյանի «հարսանեկան» հրապարակումը՝ Վաչե Ամարյանի հետ