Թբիլիսիում սուպերմարկետում վեճից հետո Ռուսաստանի քաղաքացի է սպանվել
Վրաստան
Թբիլիսիում մոտ 40-ամյա Ռուսաստանի քաղաքացի է սպանվել սառը զենքով։ Դեպքը տեղի է ունեցել Բարաթաշվիլիի վերելքի հատվածում, հայտնում է վրացական «TV Pirveli» հեռուստաալիքը։
Ականատեսների խոսքով՝ տղամարդը, որը Թբիլիսի էր ժամանել երկու օր առաջ, Spar սուպերմարկետում վիճաբանության մեջ է մտել մեկ այլ տղամարդու հետ։ Դրանից հետո նրա նկատմամբ սառը զենք է կիրառվել։ Հարձակվողը դեպքի վայրից փախել է։
Դեպքի մանրամասները դեռ պարզվում են։ Հաղորդվում է, որ տարածքում գործող տեսախցիկներ չեն եղել, ինչը դժվարացնում է կատարվածի հանգամանքների պարզումը։ Դեպքի վայրում աշխատում են քրեագետները։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ