Վրաստանում ուժեղ անձրևներ են. վնասվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ
Վրաստան
Վրաստանի Իմերեթի նահանգում ուժեղ անձրևներից հետո տներ, ճանապարհներ և կամուրջներ են վնասվել։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ գործակալության» վրացական ծառայությունը։
Հաղորդվում է, որ Բագդաթիի մունիցիպալիտետում ջուրը դուրս է եկել ափերից՝ վնասելով տներ, ճանապարհներ, կամուրջներ և գյուղատնտեսական հողեր։ Ներգեեթի գյուղում սողանք է տեղի ունեցել։
Նշվում է, որ 1300 ընտանիք մնացել է առանց գազի, իսկ 700-ը՝ առանց էլեկտրաէներգիայի։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ տեղում աշխատում է ծանր տեխնիկան՝ մաքրելով և գնահատելով վնասը։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ