Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. Հնդկաստան Փարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացք 

Երբ մեր կյանքի ծովում նորից փոթորիկ բարձրանա, թող մեր սրտում հնչի ոչ թե վախի, այլ հավատքի ձայնը. Տեր Հեթում

Հրապարակումներ

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշում է Աստվածամոր սուրբ գոտու գյուտը՝ մի նշան, որը դարեր շարունակ քրիստոնյաների համար եղել է Աստվածամոր սիրո, մայրական հոգածության և երկնային մխիթարության խորհրդանիշը, նշում է Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը։

«Նույն օրը մեզ առաջարկվող Ավետարանական ընթերցվածքը պատմում է ծովում բռնկված փոթորկի մասին։ Քրիստոս Իր աշակերտների հետ նավի մեջ է, սակայն հանկարծ ուժեղ փոթորիկ է բարձրանում, ալիքները լցվում են նավը, իսկ Հիսուս քնած է։ Աշակերտները վախով արթնացնում են Նրան և ասում. «Վարդապե՛տ, քեզ հոգ չէ՞, որ կորչում ենք»։

Այս հարցը միայն աշակերտների հարցը չէ։ Այն շատ հաճախ մեր հոգու հարցն է Աստծուն։

Երբ հիվանդությունը, կորուստը, անորոշությունը, միայնությունը կամ կյանքի որևէ ծանր փորձություն բարձրացնում են իրենց ալիքները, մենք նույնպես երբեմն ասում ենք. «Տե՛ր, քեզ հոգ չէ՞»։

Բայց Քրիստոսի լռությունը երբեք անտարբերություն չէ։

Նա նավի մեջ էր։

Եվ գուցե հենց սա է այսօրվա Ավետարանի ամենախոր պատգամը. Աստծո ներկայությունը չի նշանակում, որ մեր կյանքում փոթորիկներ չեն լինելու։ Աստծո ներկայությունը նշանակում է, որ փոթորկի մեջ մենք մենակ չենք լինելու։

Քրիստոս կանգնում է, սաստում քամուն և ասում ծովին՝ «Լռի՛ր, հանդարտվի՛ր»։ Եվ բնությունը հնազանդվում է Իր Արարչին։

Սակայն այստեղ Ավետարանը մեզ մեկ այլ, ավելի խոր հարց է տալիս. իսկ ի՞նչ կլինի, եթե Աստված անմիջապես չհանդարտեցնի մեր փոթորիկը։

Գուցե երբեմն Աստված նախ ուզում է հանդարտեցնել ոչ թե ծովը, այլ մեր սիրտը։

Որովհետև արտաքին փոթորիկը կարող է վերջանալ, իսկ ներքին փոթորիկը շարունակվել։ Մարդը կարող է հայտնվել հանգիստ ափին, բայց իր հոգու մեջ դեռ փոթորկոտ մնալ։ Իսկ Քրիստոսի նպատակը միայն մեզ վտանգից դուրս բերելը չէ. Նա ցանկանում է մեզ հասցնել այն խաղաղությանը, որտեղ մենք կարող ենք վստահել Իրեն նույնիսկ այն ժամանակ, երբ դեռ ալիքներ կան։

Այս իմաստով Աստվածամոր սուրբ գոտին նույնպես դառնում է գեղեցիկ խորհրդանիշ։ Գոտին մարդու հագուստը կապող, հավաքող և ամրացնող նշան է։ Իսկ հոգևոր կյանքում մեզ նույնպես անհրաժեշտ է մի բան, որը կկապի մեր ցրված սիրտը, կվերադարձնի մեզ Աստծուն և կպահի մեզ չքայքայվելուց։

Աստվածամոր գոտու խորհուրդը մեզ հիշեցնում է, որ հավատքը պարզապես երկնքին նայելը չէ։ Հավատքը նաև Աստծո ձեռքին բռնվելն է։

Երբ կյանքը փոթորկվում է, երբ մեր նավը կարծես ջրով է լցվում, մեզ անհրաժեշտ է ոչ միայն խնդրել, որ ալիքները դադարեն, այլև սովորել ասել.

«Տե՛ր, եթե Դու նավի մեջ ես, ես չեմ կորչի»։

Մեր կյանքի ամենամեծ ողբերգությունը փոթորիկը չէ։ Ամենամեծ վտանգը այն է, երբ փոթորկի մեջ մոռանում ենք, որ Քրիստոս մեզ հետ է։

Թող այսօր Աստվածամոր սուրբ գոտու հիշատակը մեզ հիշեցնի երկնային մայրական մխիթարության մասին, իսկ Մարկոսի Ավետարանը՝ Քրիստոսի ներկայության մասին։

Եվ երբ մեր կյանքի ծովում նորից փոթորիկ բարձրանա, թող մեր սրտում հնչի ոչ թե վախի, այլ հավատքի ձայնը.

«Տե՛ր, ես չեմ հասկանում այս փոթորիկը, բայց վստահում եմ Քեզ, որովհետև Դու իմ նավի մեջ ես»։

Եվ երբ Քրիստոս մեր սրտում խաղաղություն հաստատի, գուցե հասկանանք, որ երբեմն հրաշքը ոչ թե այն է, որ փոթորիկը դադարում է, այլ այն, որ փոթորկի մեջ մեր սիրտը սովորում է չվախենալ»,- նշել է Տեր Հեթումը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. ՀնդկաստանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներ
Ամենադիտված