Թունիսում ընդդիմադիր առաջնորդի սպանությունից հետո բողոքի ալիք է բարձրացել
Աշխարհ
Փետրվարի 6-ին Թունիսի մայրաքաղաքում սպանվել է ընդդիմության առանցքային դեմքերից մեկը` Ագային ճակատ կոուսակցության առաջնորդ Շոքրի Բելաիդը: Նա սպանվել է իր տան մուտքի մոտ, գրում է France 24-ը: Արձակված գնդակներից մեկը դիպչել էր նրա վզին, մյուսը` գլխին: Ծանր վնասվածքներով քաղաքական գործիչը տեղափոխվել էր հիվանդանոց, ուր և մահացել էր:
Բելաիդը Ազգային ճակատ խմբավորման մեջ մտնող Թունիսի դեմորկատական հայրենասիրական կուսակցության առաջնորդն էր, որը հարում էր ձախակողմյան հայացքների:
Ոստիկանությունը դեռևս դժվարանում է նշել սպանության դրդապատճառները, դիպուկահարի ինքնությունը նույնպես պարզված չէ:
Միաժամանկ շուրջ 1000 թունիսցիներ են հավաքվել ՆԳՆ-ի շենքի մոտ` իրենց բողոքն արտահայտելով սպանության առթիվ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)