Ձերբակալվել է Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը. 24News
Հրապարակումներ
Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները ձերբակալել են Նոյեմբերյան համայնքի ղեկավար, ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արսեն Աղաբաբյանին։ Այս մասին հայտնում է «24News»-ը։
Ըստ աղբյուրի տվյալների՝ իրավապահները համայնքապետին տեղափոխում են Երևան։
Ձերբակալման պատճառների, հարուցված քրեական վարույթի և այլ մանրամասների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն առայժմ չի հաղորդվում։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը