Շպռօտը կիսով չափ սափրել է գլուխը
Հասարակություն
Շպռօտի ամերիկյան կենսակերպին BRAVO.am-ն անդրադարձել է նախորդ տարեվերջին: Երգչուհին մեզ հետ զրույցում պատմել էր, որ Միացյալ Նահանգներում ապրում է կատվի` Թոմիի հետ, անձնական կյանքում փոփոխություն չկա, աշխատում է “Bouvardia” ռեստորանում եւ կարոտում է Երեւանը, մայրիկին ու ընկերներին:
Անի Թովմասյանը նաեւ ասել էր, որ Հայաստանում միշտ բեմական կերպարով է եղել` տեղը տեղին, իսկ օվկիանոսից այն կողմ այդ առումով իրեն թուլացած է զգում: Շպռօտի զգացողություններն, ամենայն հավանականությամբ, փոխվել են, բայց մինչ դա կպարզենք, նշենք ակնհայտը. առաջվանը չէ էպոտաժային երգչուհու սանրվածքը:
Շպռօտը հիմա պլատինե շիկահեր է: Նրա նոր սանրվածքը հեղինակել է վարսահարդար Blonzinka-ն.«Երգչուհի Մայլի Սայրուսի ոճով սափրել ենք գլխի ձախ հատվածը, ինչպես նաեւ վինտաժային “Hollywood style”-ի ալիքներ ստացել: Դիմահարդարումն արել է տաղանդավոր Սիլվիան»:
«Կբավարարվեմ այսքանով: Ուղղակի նորություն էի ուզում: Կարծում եմ` սազում է»,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է երգչուհին` հավելելով, որ մեկ անգամ սափրել է ամբողջ գլուխը դեռ Հայաստանում ապրելիս:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը