Հայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասին Ֆիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառով Լիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանը Երեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆ Մեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքել Թրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասին Իրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառով Իրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսով Արևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերին Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը Իրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցեր 

«Անսահման գրավիչ է իրեն ճիշտ ներկայացնող կինը». Սերգեյ Սմբատյան

Հասարակություն

LN-ի հյուրասրահում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

- Ձեր նկատմամբ ուշադրությունը աճեց հատկապես երևանյան բուհերում անցկացված «Hollywood non-stop» խորագիրը կրող համերգաշարից հետո: Համամի՞տ եք եւ պատրա՞ստ էիք այդ ուշադրությանը:

-Պատրաստ երևի թե դժվար է ասել: Մենք ունեինք խնդիր, որ երիտասարդները դասական երաժշտություն չեն լսում: Դա թյուր կարծիք է: Լավ ֆորմատ ունենալը իսկապես հաջողության գրավական էր: Կարծում եմ՝ հենց սկզբից էլ այս համերգաշարը «դատապարտված էր» հաջողության (ժպտում է-LN): Իսկ դրան շատ-շատ օգնեցին նաև բավական մեծ թվով լրատվամիջոցներ: Հասկանում եք' չլուսաբանվեց որպես սովորական երևույթ, այլ իսկապես գրեցին, խոսեցին շատ, որովհետև իսկապես ստացված էր և աննախադեպ:

- Երբ երաժշտական համարից հետո շրջվում եք դեմքով դեպի դահլիճը, միշտ հպանցիկ հայացքով անցնում եք հանդիսատեսի վրայով: Լինո՞ւմ են դեպքեր, երբ ինչ-որ կնոջ կամ աղջկա դեմք տպավորվի ու նորից նրան փնտրեք հայացքով:

-(Ծիծաղում է-LN) Ցավում եմ, բայց՝ ոչ: Միայն այն պատճառով, որ լույսերը կուրացնելու չափ ուժեղ են, ու դու չես կարողանում ոչ միայն հայացք որսալ, այլեւ մարդկանց տեսնել…

- Ձեր տաղանդը գնահատել է նաև աշխարհահռչակ Սիմոնե Դիներսսթինը: Դուք՝ որպես աշխարհի շատ բեմեր նվաճած դիրիժոր, ի՞նչ էիք զգում հենց Սիմոնեի հետ նույն բեմում գտնվելիս:

-Պարտավորեցնող է, անշուշտ, և պահանջում է մեծ նվիրում…Բայց համաշխարհային հռչակ վայելող երաժշտի հետ միևնույն բեմի վրա հանդես գալը լուռ ապացույցն է նվագախմբի այն նվաճումների, որոնք ձեռք են բերվել տքնաջան աշխատանքի, անվերջ թվացող փորձերի և ուժերի գերլարման շնորհիվ: Կայացման 7 տարիների ընթացքում մեր նվագախումբը բազմիցս պատիվ է ունեցել համագործակցելու իրենց ոլորտների այնպիսի գերաստղերի հետ, ինչպիսիք են՝ Վլադիմիր Սպիվակովը, Դենիս Մացուևը, Վալերի Գերգիևը և երաժշտական աշխարհի այլ ականավոր ներկայացուցիչներ: Եվ ահա Սիմոնե Դիներսթինի հետ շփումը, իրավամբ, հաճույք էր, քանի որ աշխատեցի իր գործի իսկական գիտակ երաժշտի հետ, ով մաքսիմալիստ է և ձգտում է մշտական ինքնակատարելագործման:

- Ձեր կյանքի ճակատագրական կանայք:

-Կյանքիս ուղու ընտրության մեջ մեծ դեր ունեցան ինձ համար շատ սիրելի երկու կին՝ տատիկս, ով դարձավ իմ առաջին ուսուցիչը, ում նախաձեռնությամբ 4 տարեկանում սկսեցի զբաղվել ջութակով և կատարեցի երաժշտության մեջ առաջին քայլերս, և մայրս, ով պարզապես հավատում էր իմ հաղթանակներին և լինելով կողքիս՝ միշտ քաջալերում էր: Յուրաքանչյուր հաջողակ մարդու կողքին պետք է լինեն այդպիսի մարդիկ, որոնք անհրաժեշտության դեպքում իրենց իմաստուն խորհուրդներով կկարողանան ճիշտ հունով ուղղել երիտասարդի կյանքը:

- Որոշ կանայք արժանի են, որ տղամարդիկ իրենց համար կռիվ անեն: Երբեւէ «կնոջ համար» կռիվ արե՞լ եք:

- Կռվե՞լ, ո´չ: Կռիվները մնացել են վաղ մանկությունում, երբ խնդիրների լուծման ամենահեշտ տարբերակը բռունցքներն էին: Երբ իմ կյանքում նման բան պատահի, Ձեզ անպայման տեղյակ կպահեմ (ծիծաղում է –LN):

- Օգնո՞ւմ է երաժիշտ լինելը մարդկանց, իսկ ամենակարևորը՝ կանանց հետ շփվելիս:

- Անշու´շտ: Չեմ ուզում սահմանազատում դնել տարբեր մասնագիտությունների կրողների միջև, սակայն երաժիշտները, իսկապես, ավելի զգացմունքային են, ավելի էմոցիոնալ, օժտված դիմացինին հասկանալու և ներքին աշխարհը կարդալու մեծ կարողությամբ: Երաժշտությունը, ինքնին, հաղորդակցման միջոց է, համամարդկային լեզու՝ չճանաչող ազգություն, կրոնական պատկանելություն և ռասսա:

- Պարտվե՞լ եք որևէ կնոջ, թե՞ գերադասում եք ոչ հաղթել, ոչ էլ պարտվել:

– Երբևէ պարտված ինձ չեմ զգացել, սակայն ճիշտ չեմ համարում հարաբերություններում հաղթող և պարտվող փնտրելը: Գեղեցիկ հարաբերություններում երկուսն էլ հաղթանակած են (ժպտում է-LN):

- Ի՞նչն է զարդարում կնոջը:

– Վստահաբար խելքը: Խելացի մտքեր արտահայտող և իրեն ճիշտ ներկայացնող կինը անսահման գրավիչ է:

- Հարցազրույցներից մեկում ասել եք, որ երբեմն անձնականը չեք կարողանում տարանջատել գործնականից: Չե՞ք վախենում, որ գործնականը ուղղակի Ձեզնից կխլի անձնական ունենալու իրավունքը:

-Մարդիկ մի քիչ տարանջատում են իրենց կերպարները: Պիտի ճիշտ շեշտադրումներ անել: Դա նույնն է, երբ ասում ենք ազատ ժամանակ և զբաղված ժամանակ: Ես չէի ուզենա տարանջատել իմ կյանքում: Կա մեկ կյանք, կա մեկ գաղափար, կա մեկ գործ, կա մեկ երջանկություն, կամ մեկ կին: Միգուցե ես պրիմիտիվ եմ ներկայացնում, բայց ասում եմ այնպես, ինչպես ինձ է պետք:

- Եթե «շնորհակալություն» բառն ասելու լինեիք, ապա ո՞ւմ և ինչի՞ համար:

-Այն բոլոր մարդկանց, որ կամեցող են եղել իմ նկատմամբ: Առաջին հերթին իմ ընտանիքին, իմ բոլոր ընկերներին, որոնցից, իմիջայլոց, շատերը երաժիշտ չեն: Ես հաջողակ մարդ եմ ինձ համարում:

- Իսկ ո՞րն է Ձեր հոգու երաժշտությունը, և արդյոք ինչ-որ մեկին հաջողվել է լսել դա:

-Շատ մեծ հույս ունեմ, որ կա (ծիծաղում է-LN): Բայց ոչ ոքի չի հաջողվել լսել, ոչ թե որ ես անհաղթ սիրտ ունեմ, այլ երևի պահը չի եկել: Հակառոմանտիկ չեմ, բայց կասեի, որ ես այդպես չեմ սպասում իմ երկրորդ կեսին: Ես զգացի հենց նոր, որ երաժշտություն, այնուամենայնիվ, կա, բայց դեռ ոչ ոք չի լսել:

- Համամի՞տ եք, որ Դուք հանճարեղ եք նվագում, որովհետև մենք այն «հանճարեղ» ենք լսում ու հասկանում:

-Չեմ համարի այդպես: Ես ինձ կողքից չեմ պատկերացնում: Ես չեմ հրաժարվել ջութակից, որ դիրիժորի ղեկավար դերում լինեմ: Մարդիկ մտածում են, որ դիրիժորները ավելի զբաղված են, կորպորացիայի առումով՝ տնօրեններ, դա ամբիցիայի փաղաքշում է, իհարկե ո՛չ: Ես ուղղակի, տարիներ շարունակ աշխատելով դիրիժորների հետ, հասկացա, որ հետաքրքիր աշխատանք է և ինձ տեսնում եմ այդ դերում:

- Եղե՞լ են արդյոք պահեր, երբ Դուք համարել եք, որ դա է «գնացքից թռչելու ժամանակը»:

-Այո՛, երբ շատ եմ հոգնում, մտածում եմ թռչել գնացքից: Հետո էլ այնքան արագ է գնում, որ չեմ հասցնում: Դրա համար էլ մինչև հիմա գնացքի վրա եմ: Մեկ-մեկ ոչ թե հիասթափվում եմ, այլ ուղղակի զգում եմ, որ ամեն ինչ կարելի է ավելի դանդաղ անել: Ես կյանքն ապրում եմ շատ արագ ու դրա համար երջանիկ եմ:

- Որո՞նք են Ձեր ուժեղ և թույլ կողմերը: Հեշտությա՞մբ եք խոսում Ձեր թերությունների մասին:

-Թուլությունը այն կլինի, որ եթե լինեի ավելի էգոիստ, փակ մարդ, կկարողանայի ապրել ավելի կորդինալ, հանգիստ: Իմ թերությունները գալիս են նաև նրանից, որ ես շատ լավ գիտեմ իմ դրական և բացասական կողմերը: Ես դրականները գիտեմ, բայց բասասակնները շատ ավելի լավ գիտեմ: Եթե նկատել եք, ապա դրականը միշտ նույնն է մնում, իսկ բացասականը միշտ ավելանում է:

-Բացահայտումներ շա՞տ եք անում:

-Ամեն օր, ամեն ժամ:

-Վերջին բացահայտումը ո՞րն է եղել:

-Վերջին բացահայտումը այն է, որ Դուք ինձ այնպիսի հարցեր եք տալիս, որ ես զգում եմ՝ ինքս ինձ լավ չեմ ճանաչում (ժպտում է-LN):

- Մարդկային բնույթն այնպիսին է, որ միշտ կարծես ինչ-որ բան չի հերիքում: Ձեր դեպքում ի՞նչ է պակասում: Պակասության զգացում կա՞:

-Երբե՛ք: Ես էլի եմ ասում, որ հաջողակ եմ: Ես ընդհանրապես զուրկ եմ մարդկային կոմպլեքսներից, դրա համար եմ ազատ խոսում: Երբեմն ուղղակի պետք է կենցաղայինը տարանջատել արժեքներից: Կյանքի ամեն պահից մարդ պիտի հաճույք ստանա:

- Ըստ Ձեզ՝ կյանքը պատահականությունների շղթա՞ է, թե՞ բնության կողմից կանխամտածված երևույթ:

-Ըստ իս, կյանքը մի պրոցես է, որ տրված է քեզ անելու այն ամենը, ինչ ուզում ես անել ինքդ քեզ հետ: Կյանքն այն հարստությունն է, որ մենք ունենք: Աշխարհ գալով՝ մարդ պիտի հասկանա իր նպատակը, այլ ոչ թե ուղղակի սպառի կյանքի ժամանակահատվածը և վերջ:

- Երբևէ ամաչե՞լ եք ինքներդ Ձեզնից:

-Ո՛չ, որովհետև չեմ արել այն, ինչի մասին չեմ մտածել:

- Հե՞շտ է արժանանալ Ձեր ուշադրությանն ու հարգանքին:

-Բոլոր այն մարդիկ, ովքեր ինձ հետ շփվում են, կհաստատեն, որ ես շատ ուշադիր եմ իմ կողքի մարդկանց նկատմամբ: Բայց ոչ նրա համար, որ դրանով ես արժանանամ նրանց ուշադրությանը: Ես ընդունում եմ այն մարդկանց, ովքեր ներկայանում են այնպիսին, ինչպիսին կան:

- Արդյո՞ք հեշտ է սիրել Ձեզ, ինչի՞ համար:

-Ինձ սիրելը ամենաբարդ հարցն է, որովհետև ես չեմ կարող պատասխանել: Սիրելը մարդկանց հարաբերություններում մի կիզակետ է: Այն, ինչ ստեղծել է Աստված, մենք ուղղակի բառերով չենք կարող բացատրել, մենք պիտի զգանք ու հավատանք: Ես կենցաղայինին տեղ չեմ տալիս հարաբերություններում: Եսունեմ իմ կերպարը, գաղափարները, իմ կյանքը. եթե այն մարդը կիսում և հասկանում է, կարող է սիրել: Մարդուն կարելի է սիրել, առանց բացատրելու, թե ինչու:

- Կյանքի ամենամեծ բարոյական ապտակը:

-Այո՛, կա: Որ հասակս 2 մետր չէ, իսկ աչքերս՝ կապույտ: Դա միակ դաժան բանն է, ինչ ինձ հետ եղել է այս կյանքում (ծիծաղում է-LN):

- Կյանքն ամենաշատը ինչի՞ համար կարելի է սիրել:

- (Մտածում է-LN) Կյանքն այն միակ բանն է, ինչ դու ունես, ու իրավունք ունես նաև կորցնելու: Դրա համար կյանքը պետք է շատ սիրել և քամել այն ամենը, ինչ կարող ես:

- Ձեզ համար «բարև»-ի ձևն այցեքա՞րտ է հարաբերությունների համար:

-Այո՛, իհա՛րկե, շատ մեծ: Ես բարևով կարող եմ մարդու մասին առաջին տպավորություն կազմել:

- Ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր հասցեին հնչած հաճոյախոսություններին:

-Ո՛չ նեգատիվ , ո՛չ էլ պոզիտիվ: Կան մարդիկ, ում կարծիքը կարող է և՛ ճիշտ լինել, և՛ սխալ:

-Սերգեյ Սմբատյանի սիրտը զբաղվա՞ծ է:

-Ո՛չ: Շատ իներտ եմ այդ հարցում: Ազատ է, և դեռ մեծ պլաններ չունեմ (ժպտում է-LN):

- Ի՞նչ կասեք պաշտամունքային աչքերով Ձեզ նայող կանանց:

-Ոչ մի առանձնահատուկ բան: Ես չեմ կարծում, որ այն պաշտամունքային կերպարն եմ, որին պետք է այդպես նայել: Ու նշեմ, որ եթե կանայք ավելի շատ ինտեգրվեն այս գործում, ավելի մոդայիկ կդառնա դասական արվեստը:

 

 

 

 

 

 

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասինՖիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառովԼիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանըԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆՄեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքելԹրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասինԻրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԻրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսովԱրևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարըԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերԻրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը Դուք խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը. ԱբովյանՄերցը Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի ղեկավար AfD-ի ներկայացուցչի ընտրությունը «պատմական շրջադարձ» է անվանել ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումԻմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է Ի՞նչ են մտածում մարդիկ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի մասինՄրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար Հանձնվելը մեղք է․ Իշխանյանը՝ Եկեղեցու դեմ իրականացվող ոտնձգությունների մասին«Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը (տեսանյութ) Տենց զիջող էինք, էն գլխից էլ կզիջեինք, ասում եք՝ Արցախը զիջեցինք, մյուս կողմից էլ՝ 5000 զոհ տվեցինք Կարողա շատ կոչ անեն որոշեմ հրաժարական տալ, դրանից իրանց ոչ մի լավ բան չի սպասվում Դուք ընդդիմություն չեք, դուք նվեր եք. Փաշինյան Եթե մի պահ մայրական բնազդը կառավարեր, սպասեր ոստիկաններին, էդ ամենը տեղի չէր ունենա. Փաշինյան Ճողոպրելուց խոսում է մեկը, ով «քլունգն առած»՝ քանդում է մայր բուհը. Ղազինյան Ասեք՝ ի՞նչ ենք զիջել, մենք ընդհանրապես որևէ բան չենք զիջել. Փաշինյանը՝ Վարդևանյանին Մենք Հայաստանի տարածքի վերաբերյալ ունենք բացառապես պետական պատկերացում. Փաշինյան Կարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին Ղազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերում Դուք հիմա զբաղվում եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ. Հարությունյանը` Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ) Ես երբևէ ֆիզիկապես չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին՝ ոչ Հայաստանից դուրս, ոչ էլ Հայաստանում եղած տարիներին. ՄինասյանԿենդանակերպի 3 նշաններ, որոնք կունենան հաջող 2027 թվական. կհայտնվի կարևոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցումԱռանց բացառության բոլոր ուղղություններով աճ ենք ունեցել. Պապոյան Գրադարանների դերը շարունակաբար ընդլայնվում. ԱնդրեասյանԱրդեն 4-րդ համաշխարհային պատերազմն եք սկսել Շաքիի դեպքի վրա. Փաշինյան Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ Երևանի կենտրոնում էլ են մարդ գնդակահարում, ի՞նչ անենք, փշալար քաշե՞նք. Փաշինյան «Ռոսատոմ»-ը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը մինչև 2031 թվականըՀանրությանը մանրամասնեք` քանի՞ օր եք պատերազմել, ե՞րբ եք զորացրվել. Պապիկյանը` Մանուկյանին Այսօր ՀՀ-ում 60-ից ավել բիզնեսներ ապօրինի փակված են, ո՞նց եք գնահատում սա. Խամոյանը՝ Գրիգորյանին Մոնղոլիան Սիբիրում ժանտախտի դեպքից հետո Ռուսաստանի հետ սահմանին բժշկական հսկողություն է սահմանելԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԵրկու օր է դիմում եք ժողովրդին և ռազմական դրություն եք հայտարարում. Փաշինյանը` ընդդիմությանը Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ Աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ հասկանալու պատկերը. Ավանեսյան2027 թվականին մեր ծախսերը կանցնեն 4 տրիլիոն դրամը. Հովհաննիսյան
Ամենադիտված