2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին 

ԱԺ քառօրյա նիստերի աշխատանքը շարունակվում է

Հայաստան

ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 6-ին շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված օրինագծերը: Մինչ նախորդ օրն ընդհատված հարցի քննարկմանն անցնելը պատգամավորները ողջունեցին ԱԺ նիստին ներկա Հարավային Կովկասի Երիտասարդական խորհրդարանի պատվիրակներին:

Այնուհետեւ պատգամավորները շարունակեցին փետրվարի 5-ին ընդհատված «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ նշելով ՀՀ պետական վիճակագրական ծառայության՝ վերջին տարիներին արձանագրած դրական տեղաշարժերը:

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արա Սիմոնյանը ներկայացրեց «ՀՀ կառավարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջեւ Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայան կառուցելու եւ շահագործելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը:

Նա տեղեկացրեց, որ ըստ 2007 թվականի մարտի 19-ին ՀՀ եւ ԻԻՀ կառավարությունների միջեւ կայացած համաձայնության՝ նախատեսվել է Հայաստանի տարածքում՝ Մեղրիում, եւ Իրանի տարածքում՝ Ղարաչիլարում, կառուցել մեկական ՀԷԿ, որոնցից յուրաքանչյուրի դրվածքային հզորությունը կազմելու է շուրջ 130 ՄՎՏ: 2009 թվականի ապրիլի 14-ին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության եւ ԻԻՀ էներգետիկայի նախարարության միջեւ ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր՝ Մեղրի ՀԷԿ-Ի կառուցման ֆինանսավորման վերաբերյալ, որի համաձայն՝ իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդրումների վերադարձի ողջ ժամանակահատվածում իրանական ներդրողից գնել Մեղրի ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի ողջ ծավալը:

Մեղրի ՀԷԿ-ի հիմնարկեքը կայացել է նախորդ տարվա նոյեմբերին, նախատեսվում է այն շահագործման հանձնել հինգ տարի հետո, այնուհետեւ տասնհինգ տարի ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիան պետք է տեղափոխվի Իրան՝ ներդրողի կողմից կառուցվող բարձր լարման էլեկտրահաղորդման գծով: Շահագործման տասնհինգերորդ տարվա ավարտին Մեղրի ՀԷԿ-ը պետք է անհատույց փոխանցվի հայկական կողմին: Արա Սիմոնյանը նշեց, որ ՀԷԿ-ի կառուցման համար ներդրվելու է 300-330 մլն ԱՄՆ դոլար:

ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը:

2010 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված «ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասնակից պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի կազմավորման մասին» 2007 թվականի հոկտեմբերի 5-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը: Արձանագրության նպատակն է համակարգել միգրացիայի ոլորտում գործառույթներ ունեցող ճյուղային համագործակցության մարմինների գործունեությունը եւ համակարգման իրավասությունը վերապահել ԱՊՀ մասնակից-պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդին:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Սամվել Ֆարմանյանը:

2011 թվականի հոկտեմբերի 5-ին Երեւանում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Քուվեյթի Պետության կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը: Զեկուցողի տեղեկացմամբ՝ համաձայնագրի նպատակը երկու կողմերի միջեւ օդային հաղորդակցությունների զարգացումն ու համագործակցության խթանումն է:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Սամվել Ֆարմանյանը: Նշելով համաձայնագրի կարեւորությունը՝ Սամվել Ֆարմանյանը, այնուհետեւ հարցերով զեկուցողին դիմած պատգամավորներ Հայկ Բաբուխանյանը եւ Խոսրով Հարությունյանը, օգտվելով ընձեռնված հնարավորությունից, անդրադարձան օդային հաղորդակցության ոլորտում առկա խնդիրներին եւ մտահոգիչ երեւույթներին: Ըստ նրանց՝ անհրաժեշտ է ստեղծել պայմաններ, որ Երեւանից եւ դեպի Հայաստանի մայրաքաղաք կատարվող թռիչքներն ավելանան: Պատգամավորների կարծիքով՝ սա խնդիր է, որին պետք է ինչ-որ կերպ լուծում տրվի:

Խորհրդարանն առաջին ընթեցմամբ քննարկեց նաեւ «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եղիազարյանը: Ըստ բանախոսի՝ ներկայացված նախագիծը միտված է բարձրացնելու տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետությունը, վերացնելու գործարար միջավայրին եւ շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթները, բարելավելու պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունները:

Օրենսդրական այս փաթեթով առաջարկվող պարզեցումները քննարկել եւ դրանց հետ համաձայնել է գլխադասային՝ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը: Հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նշեց, որ տնտեսավարողներին այս քայլով կազատեն փաստաթղթային քաշքշուկներից:

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը պատգամավորներին առաջարկեց փոփոխություններ եւ լրացումներ կատարել երկու՝ «Քաղաքացիական ծառայության մասին» եւ «Համայնքային ծառայության մասին» օրենքներում: Նպատակը «Ներքին աուդիտի մասին» օրենքում ամրագրված նորմը՝ ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարին եւ աուդիտորին կազմակերպության ղեկավարի կողմից նշանակել-ազատելու մասին, նշված օրենքներում արտացոլելն է: Նաեւ հստակեցվել են որոշ իրավահարաբերություններ՝ առավելագույն դասային աստիճանների շնորհման ժամկետների, փաստաթղթային ատեստավորման, կրտսեր պաշտոններ զբաղեցնելու եւ այլ հարցերի վերաբերյալ: Հարակից զեկույցում պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Մարգարյանն առաջարկվող փոփոխությունները համարեց անհրաժեշտ՝ ներկայացնելով հանձնաժողոովի դրական եզրակացությունը:

ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն իր գործընկերների գնահատմանը ներկայացրեց խմբակցության պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Էդուարդ Շարմազանովի, Մնացական Մնացականյանի, Ռուզաննա Մուրադյանի եւ Հերմինե Նաղդալյանի հետ համատեղ մշակած «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը:

Համահեղինակի ներկայացմամբ՝ փոփոխություններով լուծվում է երկու խնդիր: ՀՀ պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկը, գործող օրենքի համաձայն, պետք է վավերացվի հանրապետության Նախագահի կողմից, մինչդեռ 2005 թ.-ին իրականացված սահմանադրական բարեփոխումներով վերանայվել էր կառավարության որոշումների ընդունման կարգը եւ հանվել վերոնշյալ դրույթը: Նաեւ' Սահմանադրական դատարանը գերատեսչական ցանկերի գաղտնագրման եւ հրապարակման ենթակա չլինելու մասին դրույթը, երբ այն չի վերաբերում գաղտնագրման ենթակա կոնկրետ տեղեկությանը, ճանաչել է հակասահմանադրական ու անվավեր: Հիմնական զեկուցողի գնահատմամբ՝ որոշակի հակասություն կա, որն էլ տեղեկատվության ազատության համար սահամանափակումներ է ստեղծում: Մասնավորապես ՍԴ-ի կողմից հարցը քննելու հիմք է հանդիսացել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիմումը: Սահմանափակումները, զեկուցողի խոսքերով, կիրառելի կլինեն այն տեղեկությունների դեպքում, երբ դրանց տարածումը կարող է ծանր հետեւանքներ առաջացնել ՀՀ անվտանգության համար: ՍԴ եզրակացությամբ՝ գերատեսչական ցանկերի գաղտնագրումը դուրս է օրենքով սահմանված՝ տեղեկությունների գաղտնագրման տրամաբանությունից եւ դրանց հրապարակայնացումը չի հակասում պետական անվտանգության շահերին, եթե, իհարկե, չի վերաբերում գաղտնագրման ենթակա կոնկրետ տեղեկությանը կամ այդօրինակ վերտառություն չունի:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հարցը քննարկել է եւ հեղինակների հետ հանգել ընդհանուր հայտարարի՝ սա մեկ քայլ առաջ է օրենքը բարելավելու ճանապարհին:

Հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանը նաեւ դրական գնահատեց հասարակական կազմակերպության հետ համատեղ իրավիճակը շտկելու այս օրինակը:

Հարցի քննարկումը կշարունակվի փետրվարի 7-ին:

Չորեքշաբթի օրվա վերջին նիստում, ԱԺ կանոնակարգի սահմանած կարգով, խորհրդարանի պատգամավորները հարցեր ուղղեցին կառավարությանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներԿատարել ամբողջական բերքահավաք. սպասվում է -2-ից -6 աստիճան ցուրտ
Ամենադիտված