Հանդիպում Եղեգնաձորի քաղաքապետարանում
Հասարակություն
Պաշտպանի աշխատակազմի Վայոց ձորի տարածքային գրասենյակի աշխատակիցները մասնակցել են նախօրեին տեղի ունեցած Եղեգնաձորի քաղաքապետարանի տարեկան զեկույցի քննարկմանը:
Հանդիպմանը հրավիրված էին տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների նախագահներ և համայնքի ակտիվ անդամներ:
Քննարկման ընթացքում տարածքային գրասենյակի աշխատակիցները, օգտվելով հանդիպմանը ներկա իրավասու մարմինների ներկայացուցիչների ներկայությունից, բարձրացրին հարցեր, որոնք առնչվում էին վերջերս այցելած Եղեգնաձորի ներառական դպրոցի խնդիրներին:
Տարածքային գրասենյակի խոցելի խմբերի հիմնախնդիրներով զբաղվող իրավաբանը նշեց, որ խոցելի խմբերի և հատկապես հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրները մշտապես գտնվում են Պաշտպանի ուշադրության կենտրոնում: Այնուհետև ամփոփ ներկայացրեց քաղաքի ընդհանուր իրավիճակը, խոսեց սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաների՝ տրանսպորտով տեղաշարժվելու անհարմարությունների ու խոչընդոտների մասին:
Հանդիպման ավարտին իրավասու մարմինների ներկայացուցիչները խոստացան անդրադառնալ Պաշտպանի աշխատակազմի Վայոց ձորի տարածքային գրասենյակի աշխատակիցների կողմից բարձրացված խնդիրներին և տալ հնարավոր լուծումներ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը