Քիմ Քարդաշյանի հղիությունը վտանգված է
Հասարակություն
Հոլիվուդյան աստղ Քիմ Քարդաշյանի հղիությունը վտանգի տակ է: Այդպիսի եզրակացություն են արել այն բժիշկները, որոնց մի քանի անգամ դիմել է Քիմը: Չնայած նրան, որ ապագա մայրիկը թաքցնում է իր խնդիրները, բժիշկները զգուշացրել են, որ նա անգամ կարող է կորցնել երեխային: Իսկ պատճառը սթրեսն է, որն առաջացել է իր նախկին ամուսնու հետ ապահարզանի գործընթացի հետևանքով:
Ու չնայած այս ամենին՝ հղի Քիմը շարունակում է մասնակցություն ունենալ տարբեր նկարահանումներին: Քարդաշյանը արդեն մի քանի անգամ սուր ցավեր է ունեցել և բժիշկ է կանչել իր տուն: Նրան խորհուրդ են տվել հնարավորինս առողջ ապրելակերպ վարել և օրգանիզմը սթրեսի չենթարկել: Վախեցած Քիմը խոստացել է բժիշկներին հետևել նրանց խորհուրդներին: Այս մասին հայտնում է glamurchik.tochka.net-ը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը