Եթե Անդոն առաջադրվի, նրա կինը կսատարի նրան
Հասարակություն
Մի քանի օր առաջ հումորիստ, դերասան Անդրանիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում կատարել էր գրառում, որտեղ ցանկություն էր հայտնել, որպես նախագահի թեկնածու առաջադրվելու: Այսօր զրուցեցինք Անդրանիկի կնոջ՝ Մերի Հարությույանի հետ՝ այս ամիսներին ամենաարդի թեմայի ՝ ՀՀ նախագահի ընտրությունների թեմայով, ինչպես նաև Անդրանիկի՝ նախագահ դառնալու մտադրության մասին :)
«Ես քաղաքականությունով չեմ հետաքրքրվում, անգամ տեղյակ չէի, որ Անդոն այդպիսի ստատուս է գրել, հետո նայեցի ու տեսա, թե ինչքան շատ արձագանքներ է ստացել նրա հումորային գրառումը :): Եթե նա որոշի նախագահ դառնալ, ես ամեն կերպ կաջակցեմ նրան: Իսկ մինչ այդ ես իմ ամբողջ ժամանակը ծախսում եմ մեր աղջկա՝ Էլենի դաստիարակության վրա: Փետրվարի 18-ին մասնակցելու եմ նախագահական ընտրություններին, պարտքս կատարելու համար, բայց չեմ ասի, թե ում եմ ընտրելու :)»։
Zham.am


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը