Հայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասին Ֆիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառով Լիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանը Երեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆ Մեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքել Թրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասին Իրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառով Իրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսով Արևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերին Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը Իրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցեր 

Ո՞ւմ դուդուկն է հնչում Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմում

Հասարակություն

Երեւի քչերը գիտեն, որ հայի մեծ ցավի մասին պատմող «Մայրիկ» եւ «Պարադի փողոց N 588» ֆիլմերում հնչող երաժշտության վիրտուոզ կատարողը մեր ազգակից, ֆրանսիաբնակ դուդուկի վարպետ կատարող, Լեւոն Մինասյանն է: Հենց նա է նվագակցել նաեւ Մել Գիբսոնի հայտնի «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմում ու մինչ օրս էլ շարունակում է հրավերներ ստանալ ինչպես հայտնի ֆիլմարտադրող ընկերություններից, այնպես էլ ռեժիսորներից: Ֆրանսիայի Հանրապետության «Ասպետի» կոչմանն արժանացած ու երաժշտական գերաստղերի՝ Սթինգի, Փիթեր Գաբրիելի, Պատրիկ Ֆիորիի եւ այլոց հետ համերգներով ներկայացած դուդուկի վարպետն այնպիսի հիացմունքով է խոսում դուդուկի մասին, կարծես դա աշխարհի ամենաթանկ ու անգին գործիքն է, որը միայն իրենն է ու մերը:

«Երբ սկսեցի դուդուկ նվագել, թողեցի մնացած գործիքները, որոնց նույնպես հիանալի տիրապետում էի: Ավելին՝ կյանքս նվիրեցի դուդուկին: Ճամփորդել եմ ամբողջ աշխարհում, բայց երբեք չեմ բաժանվել իմ սիրելի երաժշտական գործիքից», - պատմում է Լեւոն Մինասյանը:

Ի՞նչն է հատկապես ազդել Ձեր ընտրության վրա:

Դուդուկը Հայաստանից եկող առաջին ձայնն է: Ծնվել եմ Մարսելում, գաղթականի ընտանիքում եւ դուդուկով հիացած եմ եղել դեռ վաղ մանկուց: Հիշում եմ՝ կարոտով էինք լսում Վալոդյա Հարությունյանի, Եղիշե Մանուկյանի, Ջիվան Գասպարյանի եւ այլ վարպետների կատարումները: Հենց այդ վերաբերմունքը վճռորոշ եղավ իմ ընտրության հարցում։

Պարոն Միանսյան, այնքան հիացմունքով եք խոսում, որ ակամայից հարց է ծագում. արդյո՞ք միայն հայի ձեռքում դուդուկը կարող է այդքան հուզիչ, խորհրդավոր ու կատարյալ լինել:

Ոչ բոլորն են հասկանում դուդուկի խորհուրդն ու խորությունը, հետեւաբար ոչ բոլորը կարող են փոխանցել համապատասխան հույզերը: Ճիշտ է, դուդուկը երաժշտական առումով շատ ավելի նեղ հնարավորություններ ունի, բայց նվագողը մշտապես պետք է իր մեջ կրի մարդ մնալու առաքինությունը: Երաժիշտն այն մարդը չէ, ով ոպարզապես նվագում է, այլ նա, ով ունի իր ներքին տեսողությունը: Դուդուկ նվագելու եւ լավ նվագելու համար պետք է պոետ լինել, նկարչին հատուկ աչք ունենալ, մի խոսքով՝ միանշանակ, էսթետի տեսողություն է պետք…Հեշտ չէ, գիտե՞ք (ժպտում է):

Ի՞նչ երաժշտություն կարելի է նվագել դուդուկով։ Կա՞ մի ժանր, որը խորհուրդ չի տրվում դուդուկով նվագել։

Դուդուկով ցանկացած երաժշտություն կարելի է նվագել, ինչը ես հաճախ եմ անում համաշխարհային մեծության աստղերի հետ համագործակցելիս: Նվագել եմ ե՛ւ դասական, ե՛ւ ջազ: Խնդիրը միայն տվյալ ժանրի մեղեդին դուդուկին ճիշտ հարմարեցնելն է՝ պահպանելով սահմանները:

Ի՞նչ սահմաններ են դրանք:

Այսօր դուդուկն աշխարհում ամենադյութիչ առաջին գործիքն է: Օտարազգի հանդիսատեսի համար դուդուկի մեղեդին հրաշալի հուզիչ երաժշտություն է: Պատահական չէ, որ ՅՈւՆԵՍԿՕ-ն այն ճանաչել է «աշխարհում ժողովուրդների հոգեկերտվածքն արտահայտող առաջին գործիքը», սակայն սա դուդուկը գերագնահատելու եւ մնացած երաժշտական գործիքներից վեր դասելու առիթ չի տալիս: Հետեւաբար, սահմաններ ասելով, նկատի ունեմ հարգանքը մյուս մշակութների նկատմամբ:

Լսել եմ՝ Ազնավուրի հետ անսովոր պայմաններում եք ծանոթացել։

Չզարմանաք՝ նրա հետ ծանոթացել եմ բոլորովին վերջերս՝ Հայաստանում։ 2007-ին էր, երբ նա Հանրապետության hրապարակում մեծ համերգ ունեցավ: Չնայած երկուսս էլ ողջ կյանքում ապրել ենք նույն երկրում, երկուսս էլ երաժիշտ ենք ու նաեւ հայրենակից, բայց մեր առջին հանդիպումն այդ համերգի ժամանակ է եղել: Ֆրանսիա վերադառնալուց հետո մի օր նա գալիս է ձայնագրման ստուդիա, որտեղ ես էի նվագում: Նախապես խնդրում է, որ ինձ չհայտնեն իր այցելության մասին, ասելով. «Չեմ ցանկանում խանգարել նրան, պարզապես կլսեմ, եւ եթե կատարումն ինձ դուր գա, կհրավիրեմ մասնակցելու իմ նոր ձայնասկավառակի ձայնագրման աշխատանքներին»: Այդպես էլ եղավ: Մի քանի օրից ինձ զանգահարեցին նրա գրասենյակից ու հրավիրեցին Ազնավուրի հետ հանդիման:

Անրի Վերնոյի հայտնի ֆիլմերում մասնակցելու առաջարկ ինչպե՞ս ստացաք:

Անրի Վերնոյի հետ ինձ ծանոթացրել են կոմպոզիտոր Ժորժ Կառվարենցն ու Ժան Կլոդ Պտին։ Վերջինս հենց «Մայրիկ» եւ «Պարադի փողոց N 588» ֆիլմերի երաժշտության հեղինակն է: Նա գիտեր ինձ, իմ կատարումը նրան դուր էր գալիս, սակայն ես երբեք նման առաջարկի հույս չեմ ունեցել: Ինձ հետ զրուցելուց հետո մի օր Վերնոյը զանգահարում է մեր տուն՝ ինձ հանդիպման հրավիրելու: Տանը չեմ լինում, եւ նա զրուցում է մորս հետ ու խնդրում, որ տուն գալուն պես զանգահարեմ իրեն: Երբ մայրս փոխանցեց, երկար ժամանակ չէի կարողանում հավատալ, որ նման բան հենց ինձ հետ է պատահում…

Այսօրվա պես հիշում եմ, թե ինչ ասացի մորս. «Նա աշխատում է միայն Պավարոտիի նմանների հետ ու հանկարծ հենց ինձ արեց այդ առաջարկը»։

Մի խոսքով «Մայրիկ» ու «Պարադի փողոց N 588» ֆիլմերն առաջինը եղան, որտեղ նվագեցի:

Առաջինը լինելուց բացի, այդ համագործակցությունը Ձեր մասնագիտական կյանքում ի՞նչ փոխեց:

Գիտե՞ք, գուցե սրանք իմ կյանքի ամենակարեւոր ֆիլմերը չեն, բայց, քանի որ հայի պատմությունն էր, հուզիչ էր ու չափազանց պարտավորեցնող:

2005 թ. նոյեմբերի -ին ՅՈւՆԵՍԿՕ-ն դուդուկը հռչակեց «Մարդկության բանավոր եւ ոչ նյութական մշակութային գլուխգործոցներից» մեկը: Ո՞ւմ կամ ինչի՞ն ենք պարտական այդ ձեռքբերման համար:

Այդ հարցում Ջիվան Գասպարյանի ավանդն անուրանալի է: Նա նախ արդիականացրեց դուդուկը հայաստանցի ունկնդրի համար, քանի որ մի ժամանակ այս գործիքը մեղմ ասած անտեսված էր։

Իսկ հետո նա հզոր ներդրում ունեցավ այն համաշխարհային ասպարեզ հանելու դժվարին գործում:

Պետք է խոստովանել, որ նա կարողացավ իր հաստատուն տեղը գտնել համաշխարհային բարձրակարգ երաժշության շարքերում: Մեծ ռիսկ էր, քանի որ այդ գործը նա ստանձնեց առանց հայկական կողմի աջակցության՝ վտանգելով իր հեղինակությունը, ինչպես նաեւ սեփական ընտանիքի անդորրը: Դժվար է հանդուրժել մեկին, ով ամիսներով ընտանիքի կողքին չէ՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով:

Ի՞նչ կասեք Ձե՞ր ավանդի մասին։

Գուցե ամենալավ դուդուկահարը չեմ, բայց պետք է խոստովանեմ, որ իմ ներդրումն էլ քիչ չէ: Բեմ եմ բարձրանում այնպիսի մեծությունների հետ, ինչպիսիք են օրինակ Պատրիկ Ֆիորին, Սթինգը կամ Փիթեր Գաբրիելը ու բազմահազար լսարանի առջեւ նվագում եմ հայկական ժողովրդական գործիքը։ Այս փաստն արդեն լուրջ գործոն է:

Դուդուկի տարածման ու ճանաչմանը նպաստող աշխատանքին զուգահեռ բարձր եք պահում նաեւ մեր երկրի հեղինակությունը: Պատվաբեր լինելուց բացի, դա մեծ ռիսկի է պարունակում: Համաձայն չէ՞ք:

Իհարկե: Իրականում չափազանց շատ եմ աշխատում իմ հայրենիքն աշխարհում առավել բարձր մակարդակով ներկայացնելու համար։ Հայաստանը հրաշալի երկիր է իր բոլոր առավելություններով ու թերություններով: Ունենք հնագույն ու հավաստի պատմություն, դարեր շարունակ ներդրում ենք ունեցել համաշխարհային քաղաքակրթության մեջ: Դուդուկը մարդկության պատմության մեջ մեր ձեռագիրը թողնելու եւս մի առիթ է, որը կնպաստի տարբեր երկրների զբոսաշրջիկների ուշադրությունը մեր հայրենիքի ու մշակույթի կողմն ուղղելուն։

Պարոն Մինասյան, Ֆրանսիայում դասավանդո՞ւմ եք որեւէ երաժշտական ԲՈւՀ-ում:

Որեւէ ուսումնական հաստատությունում չկամ, բայց մասնավոր դասեր եմ տալիս՝ ֆրանսիացի 5 աշակերտ ունեմ: Շատ հեռվից են գալիս ու շատ հաճույքով՝ դուդուկ նվագել սովորելու համար: Ուրախալի է:

Որտեղի՞ց եք ձեռք բերում Ձեր գործիքները:

Միայն Հայաստանից: Բոլորը պնդում են, որ դուդուկի մեջ, անկասկած, թախիծ կա՝ հայ ժողովրդի հոգու, հույզերի, ցավագին անցյալի արտահայտությունը: Բնականաբար, իսկական դուդուկն էլ միայն հայի ձեռքով պատրաստվածն է՝ ծիրանի ազնիվ փայտից։

Նյութը՝ style.news.am-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասինՖիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառովԼիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանըԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆՄեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքելԹրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասինԻրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԻրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսովԱրևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարըԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերԻրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը Դուք խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը. ԱբովյանՄերցը Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի ղեկավար AfD-ի ներկայացուցչի ընտրությունը «պատմական շրջադարձ» է անվանել ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումԻմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է Ի՞նչ են մտածում մարդիկ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի մասինՄրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար Հանձնվելը մեղք է․ Իշխանյանը՝ Եկեղեցու դեմ իրականացվող ոտնձգությունների մասին«Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը (տեսանյութ) Տենց զիջող էինք, էն գլխից էլ կզիջեինք, ասում եք՝ Արցախը զիջեցինք, մյուս կողմից էլ՝ 5000 զոհ տվեցինք Կարողա շատ կոչ անեն որոշեմ հրաժարական տալ, դրանից իրանց ոչ մի լավ բան չի սպասվում Դուք ընդդիմություն չեք, դուք նվեր եք. Փաշինյան Եթե մի պահ մայրական բնազդը կառավարեր, սպասեր ոստիկաններին, էդ ամենը տեղի չէր ունենա. Փաշինյան Ճողոպրելուց խոսում է մեկը, ով «քլունգն առած»՝ քանդում է մայր բուհը. Ղազինյան Ասեք՝ ի՞նչ ենք զիջել, մենք ընդհանրապես որևէ բան չենք զիջել. Փաշինյանը՝ Վարդևանյանին Մենք Հայաստանի տարածքի վերաբերյալ ունենք բացառապես պետական պատկերացում. Փաշինյան Կարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին Ղազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերում Դուք հիմա զբաղվում եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ. Հարությունյանը` Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ) Ես երբևէ ֆիզիկապես չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին՝ ոչ Հայաստանից դուրս, ոչ էլ Հայաստանում եղած տարիներին. ՄինասյանԿենդանակերպի 3 նշաններ, որոնք կունենան հաջող 2027 թվական. կհայտնվի կարևոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցումԱռանց բացառության բոլոր ուղղություններով աճ ենք ունեցել. Պապոյան Գրադարանների դերը շարունակաբար ընդլայնվում. ԱնդրեասյանԱրդեն 4-րդ համաշխարհային պատերազմն եք սկսել Շաքիի դեպքի վրա. Փաշինյան Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ Երևանի կենտրոնում էլ են մարդ գնդակահարում, ի՞նչ անենք, փշալար քաշե՞նք. Փաշինյան «Ռոսատոմ»-ը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը մինչև 2031 թվականըՀանրությանը մանրամասնեք` քանի՞ օր եք պատերազմել, ե՞րբ եք զորացրվել. Պապիկյանը` Մանուկյանին Այսօր ՀՀ-ում 60-ից ավել բիզնեսներ ապօրինի փակված են, ո՞նց եք գնահատում սա. Խամոյանը՝ Գրիգորյանին Մոնղոլիան Սիբիրում ժանտախտի դեպքից հետո Ռուսաստանի հետ սահմանին բժշկական հսկողություն է սահմանելԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԵրկու օր է դիմում եք ժողովրդին և ռազմական դրություն եք հայտարարում. Փաշինյանը` ընդդիմությանը Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ Աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ հասկանալու պատկերը. Ավանեսյան2027 թվականին մեր ծախսերը կանցնեն 4 տրիլիոն դրամը. Հովհաննիսյան
Ամենադիտված