«168 ժամ». Տուժեց Հայրիկյանը, բայց գործողությունը Սերժ Սարգսյանի դեմ էր
Հայկական Մամուլ
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, գործող նախագահ Սերժ Սարգսյանի՝ Աժ-ում նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը մեկնաբանելով ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարվածը՝ «168 ժամի» հետ հարցազրույցում ասել է.
«Ես կարծում եմ՝ ոչ թե պետք է մեկնաբանել այդ երևույթը, այլ արձանագրել փաստը, որ տեղի է ունեցել հրազենային կրակոց ՀՀ
նախագահի թեկնածուներից մեկի վրա»:
Իսագուլյանի համոզմամբ՝ անկախ գործողության դրդապատճառից (անձնական հողի վրա, կամ ինչ-ինչ ուժերի նախաձեռնությամբ)՝
գործողությունից տուժեց գործողության օբյեկտ Պարույր Հայրիկյանը, իսկ գործողությունն ուղղվեց (ուղղված էր) կոնկրետ անձի՝ հանրապետության գործող նախագահ, նախագահի թեկնածու, գործողության սուբյեկտ Սերժ Սարգսյանի դեմ»:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը