«168 ժամ». Ճիշտ կլիներ ասպարեզը թողնեին Սերժ Սարգսյանին և էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանին
Հայկական Մամուլ
«Սարդարապատ» շարժման ներկայացուցիչ Ժիրայր ՍԷֆիլյանը՝ պատասխանելով «168 ժամի» թղթակցի այն հարցին, թե արդյոք պետական և հասարակական շահի տեսանկյունից ճի՞շտ էր ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի այն որոշումը, որ կատարված մահափորձից հետո հրաժարվեց դիմել Սահմանադրական դատարան, ասել է. «Պետական և հասարակական շահը պահանջում է, որ ՀՀ Նախագահի պաշտոնը
զբաղեցնող անձի սցենարով կազմակերպվող այս բեմականացումը, որը ժողովրդի և մամուլի ներկայացուցիչների մի մասը սովորույթի ուժով անվանում է «ընտրություններ», անցկացվի առանց քիչ թե շատ իրական դերակատարների և հանդիսատեսի»: Նա նաև նշել է, որ ամենաճիշտ տարբերակն այն կլիներ, որ որոշակի ընտրազանգված ունեցող թեկնածուները հրաժարվեին մասնակցությունից և ասպարեզը թողնեին Սերժ
Սարգսյանին և էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանին:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը