«ՀԺ». Հուսանք, որ «Կարֆուրի» դեմ հայաստանյան օլիգարխների կազմակերպած դավադրությունը կարող է խափանվել
Հայկական Մամուլ
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը Twitter-ի իր միկրոբլոգում մի շատ ուշագրավ գրառում է կատարել. «Լսել եմ՝ «Կարֆուրը»
ցանկանում է գալ Երևան... Դա շատ լավ կլինի մրցակցության առումով: Հուսով եմ՝ դա տեղի կունենա»:
«Երեկ ֆրանսիական հանրահայտ «Կարֆուր» ցանցի կողմից ՀՀ-ում սուպերմարկետ հիմնելու թեմային անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Տ.
Սարգսյանը Աժ-ում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ: «ՀՀ կառավարությունը խիստ շահագրգռված է, որպեսզի «Կարֆուրը» ներկայացված լինի հայաստանյան շուկայում, քանի որ նա աշխարհով մեկ մատուցում է այնպիսի ապրանքներ, որոնք ցանկացած տնտեսության համար կարևոր են մրցակցային դաշտ ձևավորելու համար»,- ասել է նա:
Այսպիսով հուսանք, որ «Կարֆուրի» դեմ հայաստանյան մի քանի օլիգարխների և պաշտոնյաների կազմակերպած դավադրությունը կարող է խափանվել:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը