«Հրապարակ». Հովիկ Աբրահամյանի շքեղ առանձնատունը՝ ԱԺ-ի «դիզայնով»
Հայկական Մամուլ
Հովիկ Աբիահամյանն էլ չի գնում Մխչյան: Նոր տարուց առաջ նա տեղափոխվել է Հաղթանակի զբոսայգուն կից իր շքեղ առանձնատունը, որը կառուցված է Ազգային ժողովի շենքի «դիզայնով», և որի վարդակները ոսկյա են: Ամանորի ուղերձը հայ ժողովրդին Հովիկ Աբբահամյանը հղել է ոչ թե իսկական Աժ-ից, այլ հենց այս «շտաբ-կվարտիրայից»:
Ամեն առավոտ Մոնումենտից իջնող ուղին այլևս կենդանանում է նրան ուղեկցող ավտոմեքենաների շչակների ձայնից, որոնք Հովիկ Աբբահամյանին «մի Աժ-ից» տեղափոխում են մյուս Աժ: Հնարավոր է, որ զանազանության համար նա նաև ուզում է մի շրջան էլ անձնական «Աժ-ից» կառավարության շենք գնալ:
Ի դեպ, երեկ «Հրապարակի» թղթակիցը զրուցել է Տիգրան Սարգսյանի հետ, և այն հարցին, թե ճի՞շտ են մամուլում տեղ գտած լուրերը, որ իր և Հովիկ Աբրահամյանի հարաբերություններն արդեն շատ լավ են, վարչապետ Սարգսյանը պատասխանել է. «Մեր հարաբերությունները միշտ էլ լավ են եղել»:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը