«Առավոտ». Րաֆֆիին ևս, ինչպես Սերժ Սարգսյանին, կդիմավորեին սև ու կարմիր «իկրաներով»
Հայկական Մամուլ
Ակնալիճի գյուղապետ Գևորգ Միսակյանը երեկ հատուկ էր նախապատրաստվել ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանին դիմավորելու համար: Իր համայնքից մարզկենտրոն տանող ճանապարհին նա մի ճոխ սեղան էր գցել՝ սև ու կարմիր «իկրաներով», խորոված գառով: Ավելի ուշ «Առավոտ»-ի հետ գրույցում գյուղապետն ասաց, որ նախագահն իջել է, հյուրասիրվել է, ընդունել է իրեն տրված պատիվը:
«Առավոտը» հետաքրքրվեց՝ նախագահը չբարկացա՞վ, չասա՞ց, որ նման բաներն ավելորդ են և կարող են անտեղի քննարկումների ու
քննադատությունների տեղիք տալ: Միսակյանը պատասխանեց. «Ոչ, նման բան ո՞նց ասի: Ասաց՝ շնորհակալ եմ, Գևորգ ջան: Սա էլ չլիներ՝ կլիներ»: Հարցին՝ ինքը նախագահի բոլո՞ր թեկնածուներին է այդպես դիմավորում, Միսակյանը նեղսրտեց. «ՉԷ, մյուսները լայաղ չեն անում»:
Դիտարկմանն էլ, որ մոտ մեկ շաբաթ առաջ Րաֆֆի Հովհաննիսյանն էր այդ տարածքներում հանդիպումներ ունենում, իսկ նա այն մարդն է, ով հաստատ մեծամտություն չէր անի, Միսակյանը պատասխանեց. «Դե, պետք ա մի հատ իմանայինք, որ օրն ա գալիս, որ ժամին ա գալիս: Խի՞ չէինք դիմավորի, հայ մարդ ա, լավ հայրենասեր Րաֆֆի Հովհաննիսյանն ա, խի՞ չէինք դիմավորի: Ի՞նչ ա, հո հետները չեն տանելու: Մի հատ
պիտի օգտվեն, մնացածը էլի մեր ժողովուրդն ա օգտվելու»:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը