«Առավոտ». Չի բացառվում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը և Հրանտ Բագրատյանը կմիավորվեն
Հայկական Մամուլ
Երեկ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը բացահայտեց, թե ինչ են խոսել Հրանտ Բագրատյանի հետ թեյ խմելիս՝ «Անի»
հյուրանոցում, գրում է «Առավոտը»: Նա ասաց, որ Պարույր Հայրիկյանի որոշման մասին համենայնդեպս չեն խոսել և դա չեն քննարկել: Շատ շուտով հնարավոր է՝ Հրանտ Բագրատյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի մասին նոր տեղեկություններ լինեն, որովհետև պարոն Հովհաննիսյանը ակնարկեց, որ միավորվելու են. «Հայրիկյանի հարցը չենք քննարկել: Քննարկել ենք Հայաստանի ապագան, որ հայ ժողովուրդը մեր միասնական ջանքերով իր հաղթանակը տոնի: Նժարի վրա դրված է մեր երկիրը փոխելու հարցը»,- ասաց պարոն Հովհաննիսյանը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը