«Ժողովուրդ». Արտառոց դեպք Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավի ժամանակ
Հայկական Մամուլ
Երեկ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն իր նախընտրական քարոզարշավը շարունակել է Արմավիրի մարզում, որտեղ ևս արտառոց դեպք է տեղի ունեցել: Այս անգամ հանդիպումը եղել է ոչ թե փակ դահլիճում, այլ հենց Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակում:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Ս. Սարգսյանի ելույթի ժամանակ բանակում սպանված զինվորներից մեկի մայրը՝ Նոնա Մուրադյանը,
սկսել է բղավել. «Այս է այն ապահով Հայաստանը, որտեղ զինվորներին սպանում են»: Նրա ձեռքին եղել է որդու լուսանկարը: ՀՀԿ առաջնորդի ողջ ելույթի ընթացքում զինվորի մայրը գոռգռացել է, պատմել, թե ինչ է պատահել իր որդու հետ, սակայն Սարգսյանը շարունակել է իր ելույթը՝ բարձրախոսի միջոցով խլացնելով տիկնոջ ձայնը: Իսկ հանդիպման վերջում էլ անգամ չի մոտեցել նրան՝ պարզելու, թե ինչ է ցանկանում: Նշենք, որ Ն. Մուրադյանը շատ անգամ եղել է նաև կառավարության շենքի մոտ, բողոքել կատարվածի մասին, սակայն որևէ արձագանք չի ստացել:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը