Սիրիական բանակը զանգվածային հարձակում է սկսել Դամասկոսի արվարձաններում
Աշխարհ
Սիրիայի կառավարական զորքերը զանգվածային հարձակում են սկսել Դամասկոսի արվարձաններում ընդդիմադիր ջոկատների դեմ: ՌՕՈՒ-ը օդային հարվածներ է հասցնում: Սիրիական բանակի և ապստամբների միջև դաժան մարտներ են ընթանում մայրաքաղաքային Քադամ, Ջոբար և Քաբուն թաղամասերում, որոնք համարվում են ընդդիմության բաստիոններ:
Բոլոր ելքերը մայրաքաղաքից արգելափակված են. հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Ակտիվացել են մահապարտ-ահաբեկիչների գործողությունները: Փալմիրայում հատուկ ծառայությունների դիրքերի դեմ կրկնակի ահաբեկչության հետևանքով հետախուզության 19 սպա է զոհվել: Որպես օրենք, նման հարձակումների համար պատասխանատվությունն իրենց վրա են վերցնում զինված իսլամիստները «Ջեբհաթ ան-Նուսրա» կազմակերպությունից: Ըստ իրավապաշտպանների՝ անցած մի քանի օրվա ընթացքում Սիրիայում զինված հակամարտության ընթացքում զոհվել է 122 մարդ: Քաղաքացիական պատերազմի երկու տարիները խլեցին մոտ 60 հազար մարդկային կյանք:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)