5 փաստ, որոնք փչացնում են կնոջ տեսքը. Խորհուրդներ ոճաբանից
Հասարակություն
Ոճաբանները կազմել են կնոջ տեսքը փչացնող 5 ամենատարածված սխալները. գրում է Feme.ua-ն:
Կեղտոտ մազեր
Գեղեցիկ և խնամված կինը չպետք է թույլ տա իրեն կեղտոտ մազերով դուրս գալ տանից: Նույնիսկ ամենաշքեղ մազերը սարսափելի տեսք ունեն և փչացնում են ձեր տպավորությունը, եթե նրանք կեղտոտ են:
Չխնամված ունքեր
Աչքերի նույնիսկ ամենամոդայիկ շպարը չի կարող իդեալական տեսք ունենա, եթե ձեր ունքերը խնամված չեն: Ունքերի սխալ ձևը փչացնում է ոչ միայն աչքերի ձևը, այլև փոխում է ձեր դիմագծերը:
Տհաճ հոտ
Տգեղ ատամնաշարն ու հիվանդ ատամները, որոնք հանգեցնում են բերանից տհաճ հոտի, ի չիք կդարձնեն գեղեցիկ երևալու ձեր բոլոր ջանքերը:
Կանացի ժպիտը միշտ հրապուրում է տղամադկանց ուշադրությունը: Բնականաբար, պետք է չէ մոռանալ ատամները լվանալու և ամենօրյա ողողումների մասին:
Ծայրերից (թռած) եղունգի լաք.
Կիսատ մանիկյուրը կամ դրա լրիվ բացակայությունը, կոտրատված կամ կրծած եղունգները կարող են փչացնել ամենագեղեցիկ կնոջ թողած ամենացնցող տպավորությունները:
Կնոջ ձեռքերը պետք է միշտ խնամված լինեն և կոկիկ տեսք ունենան՝ անկախ այն բանից, թե կա եղունգներին լաք, թե՝ ոչ: Մեկ կարևոր դիտարկում. որքան էլ որ դեմքի շպարով քողարկեք ձեր տարիքը, հիշե՛ք, որ կանացի ձեռքերը անսխալ թույլ են տալիս գուշակել ձեր տարիքային շեմը:
Անտեսված էպիլյացիա
Նույնիսկ ամենաերկար և գեղեցիկ ոտքերը ոչինչ չարժեն, եթե դրանք սափրած չեն: Անցանկալի մազերը կանացի ոտքերին ոչ միայն տհաճ է, այլև նույնիսկ ոչ սեքսուալ: Ոչ մի տղամարդու հաճելի չէ դիպչել փշալարերի:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը