1426 օր երկրի շուրջ. բրիտանացու ռեկորդին խանգարեց Ռուսաստանը (տեսանյութ)
Աշխարհ
Բրիտանացի Գրեմ Հյուզը գրեթե 4 տարի է ծախսել այն բանի համար, որ հայտնվի Գինեսի ռեկորդների գրքում: Արկածախնդիրը որոշել է այցելել աշխարհի բոլոր երկրները՝ նրանց միջև սահմանները հատելով առանց ինքնաթիռի: Դրա համար նա ստիպված է եղել հրաժարվել սիրելի աղջկանից և աշխատանքից: Սակայն, այսուհանդերձ, ճանապարհորդը իր նպատակին չի հասել. գրում է Mirror-ը:
33-ամյա Հյուզը 1426 օրվա ընթացքում հաղթահարել է 250.000 կմ: Նա եղել է 201 երկրում և ոչ մի անգամ չի օգտվել ինքնաթիռից: Ընդ որում, բրիտանացին 2 անգամ հայտնվել է ճաղերի հետևում այնպիսի երկրներում, ինչպիսիք են Կոնգոն և Կաբո-Վերդեն, ուր նրան մեղադրում էին լրտեսության մեջ:
Նրա ճանապարհորդությունն ավարտվել է, սակայն Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները հրաժարվել են ճանաչել նրա ռեկորդը, քանի որ բրտանացին Լեհաստանից անօրինական ճանապարհով է մտել Ռուսաստան՝ հատելով ինչ-որ գետ, ինչպես վկայում են նրա իսկ խոսքերը:
Կազմակերպության ներկայացուցիչները հայտարարել են, որ չեն ցանկանում գործ ունենալ ապօրինի գործի հետ: Այդ ժամանակ բրիտանացին ստիպված ավտոբուս է նստել և հաղթահարել Լեհաստանի ու Ռուսաստանի միջև սահմանը:
Հյուզը կրկնակի հայտ է ներկայացրել Գինեսի գրքում իր ռեկորդը գրանցելու համար:
Նրա ճանապարհորդությունները սկսվել էին 2009թ. հունավրի 1-ից:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)