Անկեղծորեն ցավակցում եմ Հովհաննես Գրիգորյանի ընտանիքին. Հովիկ Աբրահամյան
Հայաստան
Խորապես վշտացած եմ անվանի գրող, Հայաստանի գրողների միության քարտուղար Հովհաննես Գրիգորյանի անժամանակ մահվան կապակցությամբ:
Հայ գրականությունը կորցրեց տաղանդավոր բանաստեղծի, ով պահպանում եւ շարունակում էր հայ պոեզիայի հարուստ ավանդույթները:
Հովհաննես Գրիգորյանի ստեղծագործությունը դարձել է մեր մշակութային ժառանգության եւ հոգեւոր հարստության անբաժանելի մասը: Համոզված եմ, որ նրա գրական ժառանգությունը, կյանքի ուղին եւ լուսավոր կերպարը հավերժ կմնան մեր ժողովրդի հիշողության մեջ:
Անկեղծորեն ցավակցում եմ Հովհաննես Գրիգորյանի ընտանիքին ու հարազատներին եւ կիսում նրանց վիշտը:


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է