«Հայաստանին ԵԱՏՄ-ից չեն կարող վտարել»․ Ռուբեն Ռուբինյան
Հայաստան
Հայաստանին հնարավոր չէ բացառել Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ), քանի որ նման մեխանիզմ նախատեսված չէ։ Այս մասին խորհրդարանում հայտարարել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Նշենք, որ ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը հարց է ուղղել Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանին՝ հետաքրքրվելով, թե ինչ տեղի կունենա Հայաստանի տնտեսության հետ, եթե երկիրը դուրս գա կամ բացառվի ԵԱՏՄ-ից։
Հովակիմյանի պատասխանի ընթացքում միջամտել է Ռուբինյանը՝ ընդգծելով. «Հայաստանին բացառել ԵԱՏՄ-ից հնարավոր չէ, նման մեխանիզմ գոյություն չունի»։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)