Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է դեռ 1993 թվականին
Արցախ
Ադրբեջանի «Ումիդ» կուսակցության՝ հասարակայնության հետ կապերի գծով ղեկավարի տեղակալ Այնուր Իմրանովան իր սոցիալական կայքում տեղադրել է այն ժամանակ Ադրբեջանի ՊՆ հանձնակատար Սաֆար Աբիևի նամակը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի ՊՆ նախարար Սամվել Բաբայանին, որի համաձայն՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է արդեն 1993 թվականին:
Նամակում մասնավորապես նշված է. «Երկու կողմերը պարտավորվում են 3 օրվա ընթացքում, որի ընթացքում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ղեկավարները համաձայնության կգան հանդիպման համար, դադարեցնել ամեն տեսակի հարձակվողական գործողություն՝ հրթիռային, հրետանային հարձակումները և օդային ռմբակոծությունները»:
Այս մասին հայտնում է ադրբեջանական faktxeber.com լրատվական կայքը և հարց առաջադրում. «Եթե այդպես է, ինչո՞ւ են մինչև հիմա մեր աչքերին փոշի փչում բանակցությունների միջոցով»:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան