Կոբախիձեն խոստացել է արմատախիլ անել ռուսատյացությունը Վրաստանում
Վրաստան
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ իշխանությունները մտադիր են կանխել երկրում հակառուսական տրամադրությունների տարածումը, որոնք, նրա պնդմամբ, հրահրվում են արմատական ընդդիմության կողմից։ Այս մասին նա ասել է «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում։
«Ռուսատյացությունը, ինչպես նաև այլատյացության ցանկացած դրսևորում, բնորոշ չէ վրացիներին։ Պատմականորեն մենք հայտնի ենք մեր հյուրընկալությամբ և օտարերկրացիների նկատմամբ հանդուրժողականությամբ»,- հայտարարել է Կոբախիձեն։
Վրաստանի վարչապետի խոսքով՝ նման տրամադրությունները կարող են հանգեցնել քաղաքական լարվածության սրման և տնտեսական խնդիրների։ Նա ընդգծել է, որ Թբիլիսին շարունակելու է Մոսկվայի նկատմամբ վարել «պրագմատիկ և սկզբունքային» քաղաքականություն։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը