Անդրիաս Ղուկասյանի ինքնազգացողությունն այսօր ավելի լավ է
ԱՐԽԻՎ
ՀՀ նախագահի թեկնածու, հացադուլ հայտարարած Անդրիաս Ղուկասյանի ինքնազգացողությունը այսօր լավ է, բայց նրա արյան ճնշումը շարունակում է ցածր մնալ: Ինչպես տեղից փոխանցում է Lurer.com-ի թղթակիցը, թեկնածուն շարունակում է պառկած մնալ և չի շփվում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Նշենք, որ այսօր արդեն 18-րդ օրն է, ինչ թեկնածուն հացադուլի է նստել ՀՀ ԳԱԱ-ի մոտ: Նրան շարունակում են հսկել Շտապ օգնության աշխատակիցները, և հիվանդանոց տեղափոխելու առաջարկները թեկնածուն մերժել է:
Հիշեցնենք, որ երեկ Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր: Վերջինիս մոտ Շտապ օգնություն էր այցելել և ճնշումը չափելուց հետո պարզվել էր, որ այն 80/40 է:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան