Իրանի հոգևոր առաջնորդը հրաժարվում է ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններից
Իրան
Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հրաժարվում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ուղիղ բանակցություններ վարել Վաշինգտոնի հետ, քանի որ նման բանակցությունները ոչինչ չեն որոշելու. հինգշաբթի օրը հայտնում է AFP-ն` վկայակոչելով Խամենեիի պաշտոնական կայքում տեղ գտած հայտարարությանը:
Դուք՝ ամերիկացիներդ, ցանկանում եք բանակցություններ վարել Իրանի հետ՝ մեր դեմ ուղղելով ձեր զենքը: Իրանցի ժողովրդին նման քայլերով չեք վախեցնի: Ոմանք ուրախանում են բանակցությունների համար, սակայն դրանք ոչինչ չեն որոշի. մեջբերվում է Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդի խոսքերը:
Անցյալ շաբաթ Մյունխենի անվտանգության խորհրդակցության ժամանակ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, թե ԱՄՆ-ը դեմ չէ Իրանի հետ ուղիղ բանակցություններին, սակայն պահանջում է, որ հանդիպումը կոնկրետ օրակարգ ունենա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը և արևմտյան մի շարք երկրներ Իրանին մեղադրում են միջուկային զենք մշակելու համար, իսկ Իրանն իր հերթին պնդում է, թե իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում և ուղղված է բնակչության էներգետիկ կարիքները հոգալուն:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ