ՆԱՏՕ-ի ուղղաթիռ է վթարի ենթարկվել
Աշխարհ
International Security Assistance Force-ը (Միջազգային անվտանգության օժանդակության ուժեր) հայտարարել է, որ Աֆղանստանի արևելքում ՆԱՏO-ին պատկանող ուղղաթիռ է վթարի ենթարկվել: Ինչպես նշվում է, վթարի հետևանքով զոհեր չեն եղել: Հայտարարության մեջ չեն նշվում վթարի մանրամասները:
Թալիբների խոսնակ Զաբիուլլահ Մուջահիդն ասել է, որ ուղղաթիռը ռմբակոծվել է խմբավորման զինվորների կողմից Կափիսա նահանգի Թագաբ վայրում: Սակայն ԱՄՆ բանակի մայոր Ադամ Վոջաքը նշել է, որ վթարի պատճառը բացահայտելու համար հետաքննություն է անցակցվում և դեռևս պարզ չէ՝ արդյոք այդ տարածքում թշնամիների կողմից եղել է ակտիվություն:
Թալիբների խոսնակը նաև հայտնել է, որ ուղղաթիռի ամբողջ անձնակազմը վթարի ժամանակ սպանվել է, սակայն զինվորականները հաճախ մեծացնում են զոհերի քանակը: Այս մասին հաղորդում է Associaed press գործակալությունը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)